Պատկերացնու՞մ եք, թե հիմա ինչ վիճակում կլիներ Ադրբեջանը, եթե Հեյդարի որդի Իլհամը սրանից մի 10 տարի առաջ սկսեր «սիրել ադրբեջանցիներին, հպարտանալ նրանցով և խոնարհվել նրանց առջև» այնպես, ինչպես 2018-ից սկսած ՆՓ-ն է անում...
Ադրբեջանը էյֆորիայի մեջ է իր ստացած տարածքային նվերներից ու իր ողջ պատմության մեջ ունեցած առաջին հաղթանակից՝ պայմանավորված ու Նիկոլի նվիրած հաղթանակից։ Այդ էյֆորիայի տակ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել բոլոր հարևաններին՝ այդ երկրներն անվանելով իր պատմական հայրենիք...
Մի ժողովրդական արտիստի հանճարով հմայված՝ այսօր դիմեցի նույնքան հանճարեղ մի լեզվաբան-ստուգաբանի.
- Ասացե՛ք խնդրեմ, ի՞նչ է նշանակում «նիկոլայ»:
- Դա նշանակում է «նիկոլի փթիր»:
Ճանապարհային ոստիկանին (գաիշնիկին) հարցնում են.
-Ի՞նչ կանեք, եթե 1 մլն դոլար շահեք:
Ճանապարհային ոստիկանը (գաիշնիկը) պատասխանում է.
-Քաղաքում խաչմերուկ կգնեմ և մինչև կյանքիս վերջ ապահով կապրեմ:
Սա անեկդոտ է:
ՈՒկրաինան հրետակոծության ու ցամաքային հարձակման է ենթարկել Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայր, այդ թվում՝ Կուրսկի հատվածը։ Ենթադրաբար՝ մի քանի ռուսական գյուղ գրավել են ուկրաինացի զինվորները։
Այս լուրը Հայաստանի ռուսատյաց զանգվածի համար ավելի ուրախալի է, քան, եթե ասեինք, որ Արցախը ազատագրել ենք թշնամուց...