38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ամեն ինչ կախված է այն միջավայրից, որում մենք կլինենք

Ամեն ինչ կախված է այն միջավայրից, որում մենք կլինենք
25.08.2023 | 11:47

Այն միտքը, որ որևէ լուրջ նպատակի հասնելու համար և՛ մարդիկ, և՛ կոնկրետ նպատակին հասնելու միջոցները պետք է լինեն բոլոր կողմերով կատարյալ, պարզապես թյուրիմացություն է։

Աշխարհում նման բան չի եղել, չկա և չի էլ լինելու։

Ամբողջ պատմության ընթացքում մարդիկ իրենց հատկություններով եղել են ոչ կատարյալ, բայց դա չի խանգարել, որ կամային ու նպատակասլաց մարդիկ առաջնորդեն անկատար մարդկանց և հասնեն արտակարգ արդյունքների պետականաշինության և այլ ոլորտներում։

Սա պարզ ու ակնհայտ բան է, և այս պարզ բանը իմանալով՝ շարունակել պնդել, թե մեր անհաջողությունների պատճառը մեր ժողովուրդի ցածր որակն է, անհեթեթություն է։

Նույն հոգեբանության տեր մարդիկ երկրորդ աշխարհամարտի ժամանակ մոբիլիզացվել են հարյուր հազարներով և հայտնի են եղել որպես քաջ ու հնարամիտ զինվորներ. մեկ շնչին ընկնող հերոսների թիվը դրա վկան է։

Եթե մեր ժողովուրդը մի կարևոր պակասող բան ունի, ապա դա նրա վերնախավն է, որը ձևականորեն է վերնախավ, քանի որ մարդկանց խմբին վերնախավ դարձնող հատկությունների փունջը չունի։

Մեր ժողովուրդը, միջին հաշվով, ոչնչով չի տարբերվում մյուս ժողովուրդներից, մի բան էլ ավելին է՝ նախաձեռնող և ինքնակազմակերպվող լինելով, որի վկան էլ Հայաստանի բոլոր գյուղերից կամավոր աշխատանքային բազմաթիվ բրիգադներն էին՝ «խոպանչիները», որոնք աշխատում էին ամբողջ Խորհրդային Միությունով մեկ։

Եթե բախտի բերմամբ մեր ժողովուրդը հայտնվի Խորհրդային Միությանը նման պայմաններում, մենք էլի կլինենք նույն նախկին ժողովուրդը՝ կրթություն ու առաջընթաց սիրող։

Ամեն ինչ կախված է այն միջավայրից, որում մենք կլինենք։

Ցանկացած միջավայրում մարդիկ բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են իրենց կյանքի որակի բարձրացման, բայց տարբեր միջավայրերը իրարից տարբերվում են այն միջոցներով, որոնք տանում են դեպի հարաբերականորեն լավ կյանք. մի տեղ դա կրթությունն է ու բարոյական պահվածքը, իսկ մի այլ տեղ էլ, ինչպես հիմա մեզ մոտ է, արհամարհված կրթությունն է ու անբարոյական պահվածքը, անազնվությունն ու խաբեությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3208

Մեկնաբանություններ