ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Առավել վտանգավորը ստրատեգիական սխալներն են

Առավել վտանգավորը ստրատեգիական սխալներն են
24.08.2023 | 07:58

Աշխարհում, ստրատեգիական նկատառումներից զատ, ուրիշ նկատառումներ չկան, մնացածը զուտ ածանցյալ է ստրատեգիական գծին, այդ թվում՝ տակտիկական քայլերը։

Միակ բանը, որը կարող է խաթարել ստրատեգիական գիծը, դա մարդկանց և մարդկային տարբեր մակարդակի համակարգերի սխալական լինելն է։

Կամայական իրավիճակում գոյություն ունի կյանքի հարատևումն ապահովող ստրատեգիական օպտիմալ գիծ, որին իրական կյանքում մարդիկ կարող են հասնել կամ չհասնել։

Նախ, իրավիճակը մինչև վերջ չհասկանալով, մարդիկ նույնիսկ կարող են չիմանալ գոյություն ունեցող ստրատեգիական հնարավորությունների մասին։

Բացի դրանից, գտնված շատ թե քիչ ընդունելի ստրատեգիական գծերը կարող են չիրականանալ մարդկանց կողմից կատարվող տակտիկական ու ավելի մասշտաբային սխալների պատճառով։

Բնականաբար, առավել վտանգավորը ստրատեգիական սխալներն են, որին ականատես ենք մենք ներկայում։

Բայց կա նաև ստրատեգիական սխալի հետևանքների մասշտաբի հարցը։

Օրինակ, որևէ անձ, լավ չսովորելով, կարող է ստրատեգիական վնաս հասցնել ինքն իրեն, որը փոքր մասշտաբի ստրատեգիական սխալ է։

Լրիվ ուրիշ բան է, երբ պետության ղեկավարն է կատարում ստրատեգիական սխալ, որը կարող է տանել ընդհուպ մինչև երկրի կործանում կամ էլ, ասենք, էկոնոմիկայի կոլապս։

Ընդհանուր առմամբ, մարդկանց կատարած մեծ ու փոքր սխալների պատճառները բազմաթիվ են. գիտելիքի, փորձի և հմտությունների պակասություն, անհիմն ամբիցիաներ, հզոր հակառակորդի ստեղծած որոգայթներ, կրիտիկական ինֆորմացիայի պակաս, և այլն, և այլն։

Բացի մարդկանց ու մարդկային տարբեր մեծության համակարգերի կյանքի ընդհանուր ստրատեգիական գծից, կա նաև նրանց հարաբերությունների ստրատեգիական գիծ։

Եթե միջմարդկային հարաբերությունների մակարդակում ստրատեգիական գիծը կարող է ունենալ և՛ էգոիստական, և՛ ալտրուիստական բաղադրիչներ, ապա, օրինակ, միջպետական հարաբերություններում ստրատեգիական գիծը ունի մաքուր էգոիստական և մերկապարանոց շահի վրա հիմնված բնույթ։

Այս ֆոնի վրա շատ հետաքրքիր է ռուս հայկական ստրատեգիական հարաբերությունների բնույթն ու անալիզը, որի մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3565

Մեկնաբանություններ