Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ապրում ենք՝ ինքներս մեզ խաբելով

Ապրում ենք՝ ինքներս մեզ խաբելով
11.03.2022 | 10:38

Շատերը ոգևորված ասում են, որ ռուսների, ուկրաինացիների և բելառուսների մեծ ներհոսք կա Հայաստան, և պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց պահելու համար (ճիշտ ցանկություններ են, իհարկե):


Հարց. մենք իսկապես չե՞նք գիտակցում` որտեղ ենք ապրում, ի՞նչ վիճակում է մեր պետությունը, ինչպիսի՞ն է իշխանությունը: Իրո՞ք հավատացել ենք, որ «խաղաղության դարաշրջան է» ինչ-որ մեկը բերել:
Ինչու՞ պետք է պատերազմող երկրի բնակիչները մասսայաբար մշտական բնակություն հաստատեն պատերազմի մեջ գտնվող մեկ այլ երկրում՝ շատ ավելի խոցելի ու անպաշտպան, երբ ընտրության այնքան մեծ հնարավորություն կա:
Մի՞թե հարմար է անընդհատ ինքներս մեզ խաբելով ապրել:
Անհրաժեշտ է ուղղակի այս օրերին հնարավորինս դրական կողմերով դրսևորվել, չարչիությամբ չզբաղվել՝ հետագայում տուրիզմի գրավիչ ուղղություն դիտարկվելու ակնկալիքով:


Մերձավոր Արևելքի մեր հայրենակիցներին «տեղավորեցինք», Արցախի հայրենակիցներին «տեղավորեցինք», հիմա էլ զբաղված ենք սլավոնական երեք պետությունների բնակչության տեղավորման հարցերով:
Երազանքի երկիր է ուղղակի:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 15019

Մեկնաբանություններ