Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

ԱՄՆ-ը փոխում է կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը

ԱՄՆ-ը փոխում է կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը
22.01.2021 | 16:27

Դիմակ կրելու ռեժիմ, պատվաստումների, թեստավորումների թվի ավելացում․ ԱՄՆ-ը փոխում է կորոնավիրուսի դեմ պայքարի իր ռազմավարությունը:


Երեկ նախագահ Ջո Բայդենը մեկ տասնյակ հրամանագրեր է ստորագրել՝ չեղյալ համարելով իր նախորդի որոշումները: Սպիտակ տան նոր ղեկավարն իր վարչակազմի առջև խնդիր է դրել նախագահության առաջին 100 օրվա ընթացքում պատվաստել 100 միլիոն ամերիկացիների: Դրա համար ամբողջ երկրով մեկ կբացվեն պատվաստումների 100 նոր կետեր:

Դիտվել է՝ 4957

Մեկնաբանություններ