ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ճապոնական «Ցունամի» ռեստորանը «Բայդեն-բուրգեր» է առաջարկում

Ճապոնական «Ցունամի» ռեստորանը «Բայդեն-բուրգեր» է առաջարկում
08.11.2020 | 18:48

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բայդենին ուղղված շնորհավորանքում նշել է. «Շնորհավորանքներս Ջո Բայդենին և Քամալա Հարիսին: Ջո, մենք մոտ 40 տարվա երկար ու ջերմ անձնական հարաբերություններ ունենք, և ես ճանաչում եմ քեզ որպես Իսրայելի մեծ ընկերոջ: Ես հույս ունեմ համագործակցել երկուսիդ հետ` հանուն ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև առանձնահատուկ միության հետագա ամրապնդման»:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հույս է հայտնել, որ հետագայում ևս կամրապնդվի երկու երկրների ռազմավարական գործընկերությունը: «Վրաստանի ժողովրդի անունից շնորհավորանքներս ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին և Վրաստանի վաղեմի ընկերոջը և ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին: Մենք հուսով ենք, որ հետագայում ևս կամրապնդվի ամերիկա-վրացական ռազմավարական գործընկերությունը»,- գրել է Գախարիան: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին էլ իր հերթին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի Աֆղանստանին աջակցել ահաբեկչության դեմ պայքարում:

«Շնորհավորանքներս ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին և ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին: Աֆղանստանը հույս ունի շարունակել և խորացնել մեր բազմամակարդակ ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների՝ մեր հիմնարար գործընկերոջ հետ, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում խաղաղության հաստատման հարցում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ղանին: Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ևս ջերմորեն շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա ընդգծել է, որ ջերմությամբ է հիշում 2010թ. Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում հանդիպումը, հեռախոսային բանակցությունները: Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Ղազախստանի և ԱՄՆ-ի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերությունը այսուհետ ևս կամրապնդվի՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների: Նուրսուլթան Նազարբաևը Ջո Բայդենին հաջողություններ է մաղթել պետական գործունեության մեջ:


Ճապոնիայում գործող Tsunami ռեստորանն էլ սկսել է հաճախորդներին «Բայդեն-բուրգեր» մատուցել: Ռեստորանը հայտնի է իր «նախագահական» բուրգերներով: Tsunami-ն նախկինում իր հաճախորդներին մատուցել է նաև «Օբամա-բուրգեր» և «Թրամփ-բուրգեր»:

Դիտվել է՝ 2646

Մեկնաբանություններ