Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայաստանին աջակցող ցուցարարները կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը

Հայաստանին աջակցող ցուցարարները կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը
11.10.2020 | 14:35

Նյու Յորքում Հայաստանին աջակցող ցուցարարները շաբաթ երեկոյան կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը: Հայկական ծագմամբ ամերիկացիները փողոց էին դուրս եկել մեքենաների երկար շարասյուններով, մարդիկ դրոշներ են ծածանել:
Ցուցարարները ցանկանում են ուշադրություն հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմում հայերի մահերի վրա:

Դիտվել է՝ 3516

Մեկնաբանություններ