Խաղողագործների համար պետական մակարդակով ճանապարհ է հարթվում։ 2018-ից երևի թե նոր թափ հավաքի այս ոլորտը, քանի որ այս տարի դրա համար խոստումնալից նախադրյալներ են ստեղծվել։ Իսկ մինչ այդ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարցրինք` արդյոք վերամշակող ընկերություններին այս տարի տրամադրվող արտոնյալ վարկային ծրագրի գումարները կբավարարե՞ն խաղողի ամբողջ բերքի գումարը փակելու։
«Այդ գումարը չի բավարարի այս տարվա բերքի գումարը փակելու համար, քանի որ ծրագիրը փորձնական է։ Մեր նպատակն է այս ծրագրով գնահատել վճարման ազդեցությունը, ընկերությունների վարկունակությունը։ Շուկայի պահանջարկը բավարարելու ծրագիրը նախատեսված է հաջորդ տարվանից, որը շատ ավելի ծավալուն կլինի»,- պարզաբանեց նախարարը։ Հիշեցնենք, որ այս տարվա վերը նշված վարկային ծրագրով նախատեսվում է մթերող յուրաքանչյուր ընկերության հատկացնել 150 մլն դրամ` 3 տոկոսով։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ