«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Գյուղատնտեսությունը չի տուժել

Գյուղատնտեսությունը  չի տուժել
19.04.2016 | 09:56

Քառօրյա պատերազմը և Ադրբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները ի՞նչ վնաս հասցրին Ղարաբաղի գյուղատնտեսությանը: Սա թերևս կարևոր հարցերից մեկն է, քանի որ այս ոլորտի զարգացումն է ապահովում նաև բնակչության սոցիալական հարցերի լուծումը: «Մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, և որևէ խուճապ չկա: Վերջին օրերի դեպքերը բացասական ազդեցություն չեն թողել Ղարաբաղի գյուղատնտեսության վրա: Ոլորտը չի տուժել»,- մեզ հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ այս տարվա ակնկալիքները Ղարաբաղի գյուղատնտեսությունում կարդարացվեն: «Ես մշտապես կապի մեջ եմ ԼՂՀ-ի գյուղատնտեսության նախարարի հետ, պարբերաբար ստանում եմ տեղեկություն: Կարող եմ ասել, որ ոլորտում աշխատանքները նորմալ ընթացքի մեջ են»,- վստահեցրեց նախարարը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ