«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Կոտայքի մարզը մասնագիտանում է ջերմոցների գծով

Կոտայքի մարզը մասնագիտանում է ջերմոցների գծով
16.05.2015 | 12:34

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում: Նա այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի ջերմատնային համալիր, ծանոթացել վերջին շրջանում ընկերության արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին: Նախագահին ներկայացրել են, որ «Էկոտոմատո» ՓԲԸ-ն կառավարում է 8 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիր, որի կառուցման համար ներդրվել է շուրջ 7,7 մլրդ դրամ, ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ՝ 140 000 դրամ միջին աշխատավարձով: Համալիրում աճեցվում են 24 տեսակի հոլանդական վարդեր, արտադրանքի 70-80 %-ն արտահանվում է ՌԴ, Բելառուս, Վրաստան, 20-30 %-ը սպառվում է ներքին շուկայում: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, 2015 թ. առաջին 4 ամիսների տվյալների հիման վրա «Էկոտոմատո» ՓԲԸ-ն կանխատեսում է տարեկան արտադրական ծավալները հասցնել 10-13 մլն հատ ծաղկի: Նախագահն այցելել է նաև նույն համայնքում գտնվող «Արմյանսկիյ ՈՒրաժայ» ՍՊԸ-ի վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, ներկա է գտնվել ջերմոցային տնտեսության բացման արարողությանը: Հանրապետության նախագահին տեղեկացրել են, որ 2014 թ. փետրվարին հիմնված «Արմյանսկիյ ՈՒրաժայ» ՍՊԸ-ն մինչ այժմ կատարել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նորագույն տեխնոլոգիաներով կառուցել է 10,5 հա ընդհանուր մակերեսով ջերմոցային համալիր, որտեղ ստանում են էկոլոգիապես մաքուր և անվտանգ մթերք: 2015-ի ապրիլի 30-ի դրությամբ ընկերությունն արտահանել է շուրջ 1300 տ արտադրանք, որն իրացվել է հիմնականում ՌԴ-ում և Վրաստանում: Այժմ ընկերությունն ունի մոտ 280 աշխատակից՝ շուրջ 125000 դրամ միջին աշխատավարձով: Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է մարզի Նոր Գեղի համայնքի «Պրոգրես Ագրո» ՍՊԸ վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ շուրջ 50 հա հողատարածքի վրա կառուցվում է ջերմոցային համալիր: Նա ծանոթացել է իրականացված աշխատանքներին և ընկերության ծրագրերին: Շահագործման հանձնված 4,36 հա ջերմատնային տնտեսությունը ևս կառուցվել է նորագույն տեխնոլոգիաներով: Ջերմատան կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից՝ 135000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ գործարկել ևս 16 հա մակերեսով ջերմատան նոր բլոկներ, որի արդյունքում կստեղծվեն հավելյալ 200 աշխատատեղեր: «Պրոգրես Ագրո»-ն ծրագրում է առաջիկա տարիներին ընդլայնել ջերմոցային տնեսությունը: Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները նախագահին զեկուցել են ՀՀ ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի, զարգացման միտումների և նպաստող պետական քաղաքականության ընթացքի մասին:

Դիտվել է՝ 3270

Մեկնաբանություններ