Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ֆրանսիայում ֆերմերները այրել են հարկային ծառայության շենքը՝ ի նշան բողոքի

Ֆրանսիայում ֆերմերները այրել են հարկային ծառայության շենքը՝ ի նշան բողոքի
21.09.2014 | 11:47

Ֆրանսիայում բանջարեղենի մշակմամբ զբաղվող ֆերմերներն այրել են հարկային ծառայության գրասենյակը՝ Բրետանի Մորլո քաղաքում: Նրանք բողոքել են ընդդեմ կենսամակարդակի անկման: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը քննադատել է ցուցարարներին այն բանի համար, որ նրանք խանգարել են հրշեջներին հանգցնել կրակը: Ինչի պատճառով շենքը մասամբ վնասվել է: Մանուել Վալսի խոսքով՝ բռնությունը չի կարող ոչնչով արդարացվել և մեղավորները կպատժվեն: Ֆերմերներն իրենց վրդովմունքն են արտահայտել իրենց արտադրած մթերքների գների նվազման առիթով: Ֆրանսիայում գյուղմթերքների գները նվազել են հատկապես այն բանից հետո, երբ ֆերմերները զրկվել են դրանք Ռուսաստան արտահանելու հնարավորությունից:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ