Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Բանակում կատարված դեպքի համար թող պատժեն մեկին, ոչ թե ողջ ղեկավարությանը»

«Բանակում կատարված դեպքի համար թող պատժեն մեկին, ոչ թե ողջ ղեկավարությանը»
24.02.2014 | 17:11

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով բանակում առկա բացթողումների շուրջ, չմոռացավ թվարկել նաև դրականը: Վերջինիս խոսքով, «մեր մի տանկը կարող է կռվել ադրբեջանական տասը տանկի դեմ ու հաղթել», իսկ դա ենթադրություն չէ, ոչ էլ նրա սեփական կարծիքն է, դա են վկայում մասնագետները:
Անդրադառնալով բանակում կատարվող դեպքերին, սպանություններին, որոնց արդյունքում ողջ մեղքը բարդվում է տվյալ զորամասի ղեկավարության վրա, կարծիք հայտնեց, որ նման մեղադրանքները սխալ են: Պարոն Շահսուվարյանը հիշեց Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած վերջին սարսափելի սպանության դեպքը, երբ երկու զինվորների միջև առաջացած վեճը ավարտվել էր սպանությամբ. «Իմ տղան ծառայում է Նոյեմբերյանի այն գումարտակում, որտեղ կատարվեց այդ դեպքը: Արդյունքում շատ ղեկավարներ հեռացվեցին բանակից, ո՞րն էր նրանց մեղքը: Թող պատժեին կոնկրետ նրան, ով պետք է այնտեղ լիներ և վերահսկեր իրավիճակը: Մի հիմար վիճաբանությունից և՛ տղան սպանվեց, և՛ տուժեց ողջ անձնակազմը: Մի՞գուցե պետք էր պատժել մեկին, ով պատասխանատու էր այդ ամենի համար, բայց ոչ բոլորին»,- հավելեց նա: Այդ խոսքի վրա լրագրողները հակադարձեցին նրան` ասելով, որ եթե ամեն սպանության համար ղեկավարներին չպատժեն, ամեն օր մեկի մահվան գույժը կլսենք վերջինս, իհարկե, չհամաձայնեց այդ կարծիքին` ընդգծելով, որ այս ամենի վրա իրենց բացասական հետքն են թողնում նաև ԶԼՄ-ների ոչ օբյեկտիվ հրապարակումները. «Պատկերացնո՞ւմ եք, բանակում զինվորները սկսում են իրար պատմել ինչ-որ լսել են, դրանք մեծ մասամբ տարբեր վարկածներ են: Հետո այդ գունավոր պատմությունները գալիս հասնում են Երևան, իսկ ԶԼՄ-ները վերցնում, ներկայացնում են այն, ինչ լսել են»,- ասաց նա:
Անկախ ամեն ինչից, բանախոսը կարևորեց մի հանգամանք. այն, որ հայ զինվորի «բարոյահոգեբանական վիճակը», ի տարբերություն ադրբեջանցիների, ավելի լավ է և ավելի լուսավոր: Թե որտեղից այդ համոզմունքը Ս. Շահսուվարյանին, վերջինս մատնանշեց «ծառայած տղերքին». «Ծառայության ընթացքում գալիս է մի սահման, երբ գիտակցում ես, դու քո տանն ես և պաշտպանում ես քո տունը, բայց ադրբեջանցիների մեջ չկա այդ գիտակցումը, որովհետև եթե ես գիտեմ` ինչ եմ պաշտպանում, նա չգիտի` ի՞նչ կամ ո՞ւմ է պաշտպանում, և առհասարակ, ինչի՞ համար է այդտեղ գտնվում»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 20180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ