«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ժիրայր Լիպարիտյանը նոր ծրագիր է սկսում Հայաստանում (տեսանյութ)

Ժիրայր Լիպարիտյանը նոր ծրագիր է սկսում Հայաստանում (տեսանյութ)
14.02.2014 | 14:18

Հայտնի պատմաբան, 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը կարճաժամկետ մի ծրագիր է սկսում, որը հասարակության տարբեր շերտերի և հատկապես նոր սերնդի համար մտածելու ասպարեզ կստեղծի հետևյալ հարցերի շուրջ. պատմաբանը ինչպե՞ս է գրում պատմությունը, ընթերցողը ինչպե՞ս է ընթերցում պատմությունը, հասարակական գործիչը ինչպե՞ս է օգտագործում պատմությունը: Պատմաբանի կարծիքով մեր երկիրն այսօր փակուղու առջև է, քանի որ այլընտրանքային ճանապարհներ չեն մնացել և այս իրավիճակում կարևոր է հեռանալ ամենօրյա կռիվներից ու հեռվից նայել: «Կարևոր է գտնել, թե այս հասարակության մեջ ինչ մտածելակերպ կարելի է ստեղծել, որը հասնի այն լուծումներին, որոնք այսօր չունենք», - ասում է Ժիրայր Լիպարիտյանը: Վերջինս կարծում է, որ Հայաստանն ունի լավ երիտասարդություն, որն ապագայում կարևոր դերակատարություն պիտի ունենա երկրի քաղաքական կայնքում, սակայն Հայաստանում կրթությունը «քննական մոտեցում չի տրամադրում». «Տրամաբանությունը քննական չէ, տրամաբանությունը կրկնողական է»: Ժիրայր Լիպարիտյանի բնորոշմամբ «Ազատ Ֆորում» ծրագիրը հիմնված է հետևյալ դրույթի վրա. «Սխալ հարցումը չի կարող ճիշտ կամ օգտակար պատասխան ունենալ, իսկ ճիշտ հարցման սխալ պատասխանը նույնիսկ կարող է օգտակար լինել»:

«Ազատ Ֆորում» ծրագրի ունկնդիրներն ու մասնակիցները զերծ են ֆինանսական որևէ պարտավորությունից: Դասախոսություններին ու սեմինարներին մասնակցելու համար տարիքային, մասնագիտական կամ որևէ այլ սահմանափակում չկա: Ծրագիրը կապված չէ Հայաստանի կամ այլ երկրի պետական, ոչ պետական որևէ կառույցի հետ: Ծրագրի առաջին հավաքը տեղի կունենա այս տարվա մարտ ամսին` երեք շաբաթով: Նախատեսված են ոչ միայն դասախոսություններ, այլև սեմինարներ: Ծրագրի շրջանակներում դասախոսություն կկարդա և սեմինար կվարի նաև Ժիրայր Լիպարիտյանը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ կից տեսանյութում, ինչպես նաև ֆեյսբուքյան`«Ազատ Ֆորում» խմբում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութ

Պատմության ընկալումը և քաղաքական մարտահրավերները. Ժիրայր Լիպարիտյան
Դիտվել է՝ 1618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ