Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Դ!ԵՄ ԵՄ»-ը կոչ է անում գործատուներին` պաշտպանել իրենց աշխատողների իրավունքները»

«Դ!ԵՄ ԵՄ»-ը կոչ է անում գործատուներին` պաշտպանել իրենց աշխատողների իրավունքները»
06.02.2014 | 15:35

«Կոչ ենք անում բոլոր հիմնարկությունների աշխատողներին ինքնակազմակերպվել: Մենք չենք կարող ամեն տեղ լինել, մենք չենք կարող ամեն բան անել, ամեն գործատուի մոտ գնալ և պահանջել աշխատողների իրավունքների պաշտպանություն ու չոտնահարում, բայց եթե ցանկացած հիմնարկության աշխատող ընդվզի, մենք պատրաստ ենք կանգնել նրա կողքին, պատրաստ ենք աջակցել ամեն ինչով»,- այսօր մամուլի ասուլիսում, լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներ, ծրագրավորող Գևորգ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ ու քաղաքագետ Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Նրանք դիմեցին բոլոր գործատուներին` հորդորելով պաշտպանել իրենց աշխատակիցների շահերը:

Դ. Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են ստացել դպրոցներից, որտեղ ուսուցիչների հանդեպ կիրառվում են ճնշումներ` ֆոնդեր ընտրելու ուղղությամբ, և առանց նրանց կամքը հաշվի առնելու աշխատավարձից գումարներ են պահվում, չնայած այն բանի, որ Սահմանադրական դատարանը կասեցրել է պարտադիր ֆոնդ ընտրելու այդ հոդվածը, քանի որ վտանգ է տեսել, որ դա կարող է ֆինանսական մեծ կորուստների հանգեցնել: «Պետական այրերն ասում են, թե մենք՝ երիտասարդներս, էմոցիոնալ ենք, ծերության մասին չենք մտածում, բայց պետք է ասեմ, որ ամոթ է, երբ պետական այրն է նման հայտարարություն անում, մենք ավելի պրագմատիկ ենք, քան՝ իրենք»,- ասաց նա:
Գ. Գորգիսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ ատոմակայանի և «Հայփոստի» աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստացել են պահումներով: Նա նաև նշեց, որ ատոմակայանի 400 աշխատակիցներ արդեն ստորագրահավաք են կազմակերպել: «Այս կառույցներում նախապես հայտարարվել էր, որ ոչ մի պահում չի լինելու, և աշխատավարձը մարդիկ ստանալու են ամբողջությամբ, բայց հետագայում, ինչ-ինչ պատճառներով, մարդիկ արդեն իսկ իրենց աշխատավարձերը ստացան պահումներով»:
Բանախոսների փոխանցմաբ, Ազգային ժողովը նույնպես իր աշխատակիցներից արդեն պահումներ է արել, մինչդեռ «կան մի շարք պատգամավորներ, որոնցից, անհասկանալի պատճառներով, պահումներ չեն արվել, թեև նրանք ևս «ընկնում են» այդ օրենքի գործունեության տակ»:
Նշենք, այս պահին ՀՀ կառավարության երրորդ շենքի դիմացից հավաք-երթ է անցկացվում ի նշան բողոքի: Երթի նպատակը պատկան մարմիններին իրենց պարտականությունների մասին հիշեցնելն է և պահանջը` կատարել դրանք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ