Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Վուդի Ալենի որդեգիր դուստրը հորը մեղադրել է սեռական ոտնձգության մեջ

Վուդի Ալենի որդեգիր դուստրը հորը մեղադրել է սեռական ոտնձգության մեջ
04.02.2014 | 13:13

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի որդեգիր դուստրը` Դիլան Ֆերոուն, նրան մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Ֆերոուն բաց նամակ է հրապարակել New York Times-ում, որում առաջին անգամ հրապարակավ խոսել է ռեժիսորի կողմից իր հանդեպ գործադրված սեռական ոտնձգությունների մասին: Նամակում 28-ամյա Ֆերոուն գրել է, որ երբ ինքը յոթ տարեկան էր, իր խորթ հայրը ձեղնահարկում իրեն սեռական բռնության է ենթարկվել: Աղջկա ասելով, ռեժիսորն իրեն խնդրել է գաղտնի պահել դա` խոստանալով իրեն Փարիզ տանել և դարձնել իր ֆիլմերի ամենավառ աստղը: Թե ինչ է կոնկրետ արել իր հետ «հայրը»` Ֆերոուն չի մանրամասնել: Ալենի որդեգիր դուստրը հայտնել է, որ դրանից հետո ինքը ծանր հոգեբանական հարված է ստացել, ինչի հետևանքով առաջացել են նաև այլ հիվանդություններ: Նա խոստովանել է, որ ամեն անգամ, երբ ամսագրերում կամ հեռուստացույցի էկրանին տեսնում էր ռեժիսորի դեմքը, իր մեջ խուճապ էր սկսվում: Ինչպես նամակում նշել է Ֆերոուն, ինքը որոշել է Ալենի արարքի մասին բարձրաձայնել այն բանից հետո, երբ վերջինիս հերթական անգամ պարգևատրել են Օսկարով: Նրա ասելով, ռեժիսորի մասին մշտական գովասանքներն ավելի էին մեծացնում իր տառապանքը:

Ֆերոուն պնդում է, որ այժմ իր կյանքը կարգավորվել է: Ինքն ունի ամուսին, ընկերներ ու մայր, որը ժամանակին «իրեն փրկել է այդ գիշատչից»: «Ես ուզում եմ նախազգուշացնել բոլորին, որ զգույշ լինեն: Ես մշտապես խղճի խայթ եմ զգացել, քանի որ իմ լռությամբ թույլ եմ տվել Ալենին ազատորեն շրջել փոքրիկ աղջիկների մեջ»,-ասել է նամակում:
Վուդի Ալենին` Դիլան Ֆերոուի նկատմամբ ոտնձգության համար մեղադրանք առաջադրված է եղել դեռևս 1992 թվականին`ռեժիսորի նախկին կնոջ ու դստեր մոր` դերասանուհի Միա Ֆերոուի կողմից, սակայն դատարանը ոչ մի շոշափելի պատճառ չի գտել` Ալենի հանցանքն ապացուցելու համար: Այս աղմուկից հետո ամուսիններն ամուսնալուծվել են, իսկ հինգ տարի անց Ալենը կրկին ամուսնացել է իր նախկին կնոջ որդեգիր դստեր` Սուի- Պրեվենի հետ: Այն ժամանակ Ալենը հերքել էր մեղադրանքներն` ասելով, թե նախկին կինը պարզապես չարացած է իր սիրավեպից:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ