Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Եգիպտոսն անցնում է քաղաքացիական կառավարման

Եգիպտոսն անցնում է քաղաքացիական կառավարման
18.01.2014 | 11:41

Եգիպտոսի սահմանադրության նոր նախագիծը հունվարի 14-ին և 15-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով հավանության է արժանացել ազգաբնակչության 95%-ի կողմից՝ հայտարարել է երկրի ՆԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աբդելֆատ Օսմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ազգաբնակչության 55%-ը, քվեարկությունն ուղեկցվել էր բախումներով «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների և անվտանգության ներկայացուցիչների միջև, հանրաքվեի առաջին օրը արձանագրվել էր տաս զոհ:
Եգիպտոսի սահմանադրության նոր նախագիծը մշակել է 2013 թ-ին հատուկ հանձնաժողովը, որում կային զինվորականներ, ղպտիներ և «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչներ: Նոր փաստաթղթով սահմանափակվում է իսլամի դերակատարությունը հասարակական կյանքում, հռչակվում է «քաղաքացիական կառավարում» և սահմանափակվում է շարիաթի նորմերի կիրառումը: Նախորդ սահմանդրությունը, որը մշակվել էր նախկին նախագահ, իշխանությունից բռնի հեռացված Մոհամադ Մուրսիի օրոք, ընդունվել էր 2012 -ին: Այն ժամանակ սահմանադրությունը մշակվել էր նախագահին սատարող իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կուսակցության կողմից, որը նախագահի հեռացումից հետո 2013 թ-ին ահաբեկչական կազմակերպություն հռչակվեց:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ