Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Դեպի happy end տանող ճանապարհի կանաչ լույսը վառված է»

«Դեպի happy end տանող ճանապարհի կանաչ լույսը վառված է»
05.01.2014 | 14:12

Արվեստագետ կամ պարզապես արտիստ Գրիգոր ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հասարակական-քաղաքական կյանքի նույնիսկ տխուր և անհույս թվացող իրադարձությունները կարողանում է գնահատել իրեն բնորոշ հումորով և ոչ ստանդարտ ոճով: Եվ քանի դեռ չեն ավարտվել ամանորյա տոները, ու մեր ժողովուրդը չի ընկղմվել քաղաքական ճահճի մեջ, «ըմբոշխնելով» լուրջ դեմքով ներկայացվող շատ տափակ ու ծեծված մտքեր, irates.am-ը Գրիգոր Խաչատրյանին խնդրեց ներկայանալ մեր ընթերցողներին հետամանորյա խոհերով: «Ինչպես գիտեք, անցած տարին անցավ ՀՀ իշխանություններին ուղղված լուտանքների տարափի տակ: Եվ համանուն գրանցամատյան հասարակական կազմակերպության աշխատակիցներին ստիպված կաթ ու մածուն էին տալիս, ինչպես լավ ու բարի սովետի ժամանակներում՝ թունավոր ցեխերում աշխատողներին: Առանձնահատուկ քաղաքացիական ընդգծված կեցվածք և համոզմունքներին զուգահեռ մի քիչ էլ նժդեհականություն էր անհրաժեշտ, տանելու համար մեզ բաժին ընկած այն գոռ բախտի պարսաքարերը, որ դժվար է բարեկրթորեն անվանել կամ ձևակերպել: Սկզբնական էտապում մենք տեսնում էինք ատելություն, զզվանք, անհանդուրժողականություն, բայց շուտով նկատեցինք դրանում առկա մեծ սերը՝ ուղղված իշխանության ներկայացուցիչների նախնիներին: Ես համոզված եմ, որ հասարակությունն այդ կերպ ուզում է փոխել իշխանության արատավոր ժառանգականության էվոլյուցիոն վեկտորը, որի բռնի բարության մոտիվացիան արդարացված և պատճառաբանված է միմիայն հայրենանվիրությամբ: Ինչևէ, դեպի happy end տանող ճանապարհի կանաչ լույսը վառված է, քանի որ իշխանության կողմից էլ նմանատիպ սիրատոչոր արձագանքներ են հնչել հասարակության զանազան ներկայացուցիչների հասցեին, ինչը թույլ է տալիս հուսալ, որ այս տարի ականատեսն ենք լինելու փոխադարձ սիրո փառահեղ արտաժայթքումների՝ ի փառս հայրենյայց և ի սարսափ թշնամյաց»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ