«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Պատերազմի քմահաճույքները ավելին են, քան 925 մլն քաղցածների կյանքը

Պատերազմի քմահաճույքները ավելին են, քան 925 մլն քաղցածների կյանքը
05.09.2013 | 16:54

Սիրիայի նկատմամբ հարվածը, որի մասին բանաձևը հաջորդ շաբաթ կդրվի քվեարկության ԱՄՆ-ի Կոնգրեսում, ԱՄՆ-ի վրա կնստի մի քանի տասնյակ միլիոն դոլար: Այս մասին ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը: Անկախ փորձագետների գնահատմամբ, սակայն, ռազմական գործողությունները կարող են արժենալ ոչ թե տասնյակ, այլ հարյուր հազարավոր դոլարներ: Ամենապահպանողական փորձագետների գնահատականներովÿ այդ թիվը կանցնի 200 մլն դոլարից:

Աշխարհում քաղցից հյուծված ու հիվանդ 170 մլն երեխա կա: Կան երկրներ, որտեղ գրեթե ողջ բնակչությունը քաղցած է: Օրինակ` Եմենը, որտեղ 10 մլն մարդ քաղցած է, նրանցից 260 հազար երեխա ունի լուրջ առողջական խնդիրներ կամ էլ մահվան վտանգի տակ է: Նման երկրներ են նաև Սուդանը, Սոմալին, Հարավային Սուդանը: ՄԱԿ-ում Մայր աթոռի մշտական դիտորդ արքեպիսկոպոս Սիլվանո Տոմազին ասել էր, թե չնայած ՄԱԿ-ը հայտարարում է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է 8 մլրդ դոլար, սակայն այս պահին առկա է շուրջ 4 մլրդ: Արքեպիսկոպոսը նշել էր, թե պրոբլեմը մնում է և նույնիսկ աճում կապված նոր ճգնաժամի հետ, քանի որ այս տարի էլ բերքի նվազում է նկատվում: ՄԱԿ-ի անցյալ տարվա հաշվետվությամբ ամեն օր մոտ 1 մլրդ մարդ քաղցած է պառկում քնելու: Քաղցից տառապում է մոտ 925 մլն մարդ: Տարեկան մինչև 5 տարեկան մոտ 3 մլն երեխա մահանում է քաղցի, իսկ հղի կանանց մոտ 60 տոկոսը անբավարար է սնվում:
Սիրիայի վրա հարձակման համար ծախսվելիք գումարը, իհարկե, բավարար չէ քաղցից մեռնող մարդկանց պրոբլեմը ամբողջովին լուծելու համար, սակայն դա քիչ չէ որոշ տոկոսին որոշակի ժամանակահատվածում սննդով ապահովելու կամ նրանց առողջական վիճակը հնարավորինս բարվոքելու համար: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում պատերազմներ են հրահրվում ու միլիոնավոր դոլարներ են ծախսվում մարդկանց ոչնչացնելու վրա: Ահաբեկչական տարբեր գործողությունների ու դրանք իրականացնող խմբերին վնասազերծելու համար հազարավոր մարդիկ մատնվում են չքավորության, սովի և մահաբեր հիվանդությունների: Միջազգային հանրությունը անհրաժեշտություն ունի վերանայելու տեղի ունեցող պատերազմների պատճառներն ու հետևանքները, քանի որ շատ հաճախ, եթե ոչ միշտ, պատճառները չնչին են հետևանքների կողքին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ