ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒրախ միջոցառումներ` երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ

ՈՒրախ միջոցառումներ` երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ
31.05.2013 | 16:56

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին մայրաքաղաքի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի: Այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

«Հաղթանակ» զբոսայգում այդ օրը առավոտյան ժամը 10:00-13:00-ն մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից: Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական ծանոթ համույթները, այնուհետև նրանց կփոխարինեն հայկական էստրադայի հայտնի կատարողները: Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:

Ազատության հրապարակն այդ օրը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:

Ի դեպ, երեխաների սիրած քաղցրավենիք ու ըմպելիք արտադրող ընկերություններն այդ օրը Կենդանաբանական այգում, «Հաղթանակ» զբոսայգում, Ազատության հրապարակում և մայրաքաղաքի տարբեր այլ հատվածներում հատուկ անակնկալներ են պատրաստել փոքրիկների համար։

Դիտվել է՝ 2600

Մեկնաբանություններ