ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը

Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը
25.05.2013 | 17:23

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով Երևանում, 2013-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 20931, որը նախորդ տարվա նույն ժամանկահատվածի նկատմամաբ նվազել է 16,3 տոկոսով (24341 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 3,4 տոկոսով (21706 մարդ):

Գործազուրկների թվաքանակը կազմում էաշխատանք փնտրողների 88,4 տոկոսը կամ 18494 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է19, 0 տոկոսով (22016 մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 74,9 տոկոսը, կամ 13857 մարդ:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ինժեներները, բուժքույրերը, տնտեսագետները, հաշվապահները, մանկավարժները, իրավաբանները, մեքենագրուհիները, տեխնիկները, վաճառողները, վարորդները և այլն: Աշխատաքն փնտրողների թվաքանակի մեջ մեծ թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք: Մասնավորապես երեք տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց թիվը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 2791 մարդ կամ 15,1 տոկոս հաշմանդամություն ունեցող անձինք` 360 մարդ կամ չզբաղվածների 1,9 տոկոսը:
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 1632 աշխատանք փնտրող:
Գործազուրկների մոտ 70 տոկոսը անմիջապես մասնագիտական ուսուցում է ստանում գործատուների մոտ, որից հետո անմիջապես ընդունվում է աշխատանքի: Ամեն տարի վերապատրաստվում է մոտ 1500 մարդ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ