Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Որտեղ են ապրում ամենահարուստ մարդիկ

Որտեղ են ապրում ամենահարուստ մարդիկ
11.05.2013 | 18:12

Աշխարհում ամենահարուստ մարդկանց թվով առաջինը Տոկիոն է: Նման ուսումնասիրություն իրականացրել է բրիտանական WealthInsight ընկերությունը: Տոկիոյում են ապրում ամենաշատ միլիոնատերերը` շուրջ 461 հազար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Նյու-Յորքը, որտեղ ապրում են 389 հազար միլիոնատերեր: Այս քաղաքը զիջում է Տոկիոյին միայն այն բանի համար, որ նյույորքցի շատ հարուստներ նախընտրում են մշտապես բնակվել փոքրիկ քաղաքներում, ասենք, Գրինվիչում, որտեղ ապրում են 350 միլիոնատերեր:
Երրորդ տեղը զբաղեցնում է Լոնդոնը` 281 հազար միլիոնատերերով: Ամենաթանկ քաղաքի համբավ ունեցող Մոսկվան այս ցուցակում փակում է քսանյակը`101 հազար միլիոնատերերով: ՈՒշագրավ է, որ մուլտիմիլոնատերերի, որոնց կարողությունը գերազանցում է 30 միլիոնը, քսան քաղաքների թվում Մոսկվան ընդհանրապես չկա: Այս վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Լոնդոնը, երկրորդը Տոկիոն է`3525 մուլտիմիլիոնատերերով, երրորդը` Սինգապուրը (3154): Նյու-Յորքը (2929) և Հռոմը (945) եզրափակում են ցուցակը:
Սակայն պետք չէ վաղօրոք թերագնահատել մոսկվայաբնակներին: Միլիարդատերերի քանակով Մոսկվան առաջատարներից է` զիջելով միայն Նյու-Յորքին: Մոսկվայում ապրում են 64, իսկ Նյու-Յորքում 70 միլիարդատերեր: Ի դեպ, Նյու-Յորքի 70 միլիարդատերերից մեկն էլ քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է`27 միլիարդ դոլար կարողությամբ:
ՈՒշագրավ մի փաստ ևս. Մումբայը, ով ընդհանրապես միլիոնատերերի ցուցակում չի ընդգրկվել, միլիարդատերի աղյուսակում հինգերորդ տեղն է զբաղեցնում:
Դժվար չէ կռահել, որ Հայաստանն այս աղյուսակներից որևէ մեկում չէր կարող հայտնվել, բայց նաև ակնհայտ է, որ մեզանում էլ կան հաշված թվով մարդիկ, որոնց կարողությունը կմրցակցեր թվարկված երկրների ցանկացած միլիոնատերերի, ավելին՝ միլիարդատերի հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ