ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ վարչապետ  ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
03.05.2013 | 11:58

Պարոն վարչապետ


Շնորհավորելով Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ` հույս եմ հայտնում, որ առաջիկայում Դուք լուրջ ուշադրություն կդարձնեք և կնպաստեք մեր հայ գիտնականների մշակումները կյանքի կոչելու գործին: Այդպիսի մշակումները շատ են: Նրանք ի զորու են լուծելու մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, Հայաստանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը դուրս բերելու թռիչքաձև զարգացման ուղի, հայոց Մեծ եղեռնի 100 տարվան ընդառաջ Հայաստանին բերել լուրջ քաղաքական դիվիդենդներ, բարձրացնելու նրա միջազգային հեղինակությունը: Հայաստանի արդյունաբերության մեջ չկան այնպիսի խնդիրներ, որոնք անլուծելի լինեն մեր գիտնականների, ինժեներների, կոնստրուկտորների և բանվորների համար: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք: Խեղդվողների փրկությունը հենց իրենց` խեղդվողների ձեռքի գործն է: Ցանկանում եմ կրկին նշել, որ մեր խորհրդի մշակած` Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացիայի հեռանկարային ծրագիրը վաղուց ի վեր պատրաստ է ներդրման: Այն մեզ թույլ կտա լուծել բազմաթիվ հրատապ խնդիրներ, այդ թվում.
1. Ստեղծել 400-800 հազար աշխատատեղ արդյունաբերության մեջ` արտահանմանը միտված արտադրանքի թողարկմամբ։
2. Գյուղատնտեսության մեջ ներդնել արևային բարձր տեխնոլոգիաները և անցնել էկոլոգիապես մաքուր սննդամթերքների արտադրությանը արտաքին շուկաների համար` օգտագործելով նաև Իրանի հումքային բազան։
3. Արևային ֆումիգացիայի և այլ պրոցեդուրաների միջոցով բարձրացնել գյուղատնտեսական կուլտուրաների մշակման արդյունավետությունը։
4. Կազմակերպել գյուղական բնակավայրերի հելիոֆիկացումը` 60% էներգախնայողությամբ։
5. Էներգետիկ շրջափակումների կամ բնական աղետների ժամանակ բարձրացնել բնակչության էներգետիկ կենսունակությունը։
6. Բարձրացնել Հայաստանի էներգետիկ անվտանգության աստիճանը։
7. Բարելավել գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական և սանիտարահիգիենիկ վիճակը։
8. Նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը սահմանամերձ գյուղերում։
9. Հզորացնել Հայաստանի պաշտպանական համակարգը։
10. Հելիոտեխնիկայի և հելիոտեխնոլոգիաների ոլորտը դարձնել ակադեմիական ինստիտուտների համար հետազոտությունների հեռանկարային ոլորտ։
11. Հիմք դնել Հայաստան-Սփյուռք իրական գիտատեխնիկական և բիզնես համագործակցության համար։

Առաջարկում ենք մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը
ա) Երևանում կազմակերպել հայ գիտնականների և ինժեներների համաշխարհային ֆորում և հայկական ծագմամբ արդյունաբերական արտադրանքի փառատոն-ցուցահանդես։
բ) Սպիտակի հելիոպոլիգոնում կազմակերպել արևային տեխնիկային և արևային տեխնոլոգիաներին նվիրված միջազգային ցուցահանդես:
գ) Գործարկել 3000 աշխատատեղով հելիոտեխնիկական սարքերի բազային գործարանը Սպիտակ քաղաքում։
դ) Գործարկել 100 աշխատատեղով արևային քաղցրավենիքի բազային գործարանը Արցախի Սոս գյուղում։
ե) Հայաստանի մարզերում և Արցախում կազմակերպել ուսումնական հելիոպոլիգոններ։
զ) Հելիոֆիկացնել մեկական գյուղ Հայաստանի մարզերում և Արցախում։
է) Կազմակերպել արևային տեխնոլոգիաներին նվիրված միջազգային երիտասարդական էկոլոգիական խաղեր դպրոցականների և ուսանողական թիմերի մասնակցությամբ «Հայաստանի բարի արև» մրցանակի համար:

Հարգանքներով` Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդ

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ,
տեխնիկական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 4725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ