ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Լիբիայում առևանգել են վարչապետի խորհրդականին

Լիբիայում առևանգել են վարչապետի խորհրդականին
01.04.2013 | 20:06

Տրիպոլիի մատույցներում անհայտ մարդկանց կողմից առևանգվել է Լիբիայի վարչապետի խորհրդական Մահոմեդ Ալ Գատուսը։ Վերջին շրջանում Լիբիայում հաճախացել են առևանգման դեպքերը և պաշտոնյաների նկատմամբ սպառնալիքները։

Կառավարությունը չի կարողանում վերահսկողության տակ վերցնել գրոհայինների խմբավորումները, որոնք ձևավորվել են Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին տապալելու նպատակով։

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ