Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են զենք մատակարարել սիրիացի ապստամբներին

Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են զենք մատակարարել սիրիացի ապստամբներին
15.03.2013 | 12:17

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր են համոզել Եվրամիության մյուս երկրների ղեկավարներին հանել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցի վրա դրված էմբարգոն։
Երեկ Բրյուելում անցկացված ԵՄ երկօրյա համաժողովին Օլանդը և Քեմերոնը հանդիպել են և քննարկել նշված հարցը։ Երկու առաջնորդներն էլ այն կարծիքին են, որ սիրիացի ապստամբներին զենքի մատակարարումը նախագահ Բաշար Ասաժի կառավարության վրա ճնշում գործադրելու միակ միջոցն է։

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ