Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հոնդուրասում հասարակական տրանսպորտը կհսկեն զինվորները

Հոնդուրասում հասարակական տրանսպորտը կհսկեն զինվորները
29.09.2012 | 13:53

Հոնդուրասի կառավարությունը երկրում բռնությունների կանխարգելման ծրագրի շրջանակներում հասարակական տրանսպորտի պահպանության հարցում ներգրավել է զինվորականների։

Մայրաքաղաքում և մի շարք այլ բնակավայրերում յուրաքանչյուր ավտոբուս կհսկի երկուական զինվորական։ Հոնդուրասում հասարակական տրանսպորտը հաճախ է ենթարկվում հանցախմբերի հարձակումներին՝ թալանելով ուղևորներին և վարորդներին։

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ