-
23.06.2013|
17:04
Գիտնականները պարզել են, որ չափահաս մարդիկ ժպտում են քառասուն անգամ ավելի քիչ, քան երեխաները:
Ստացվում է, որ ծիծաղն ու ժպիտը ավելի բնորոշ են երեխաներին, քան մեծահասակներին: Ավելին, տարիքի հետ կապված կտրուկ նվազում է ժպիտների քանակը: Միջին հաշվարկներով, եթե երեխան ժպտում է օրական 300 անգամ, ապա չափահասը` միայն 7-11 անգամ:
-
22.06.2013|
19:36
Ոչ վաղ անցյալում թերթերն իրենց մշակութային էջերում տպագրում էին համաշխարհային գրողների լավագույն գործերից թարգմանություններ:
-
22.06.2013|
11:43
Ռուսաստանի դաշնության պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն արգելվել է միասեռ զույգերին ռուս երեխաներ որդեգրել:
«Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ, օրենքը միտված է ներքին որդեգրումների ինստիտուտի զարգացմանը Ռուսաստանում:
-
20.06.2013|
14:47
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր անցկացնում: Կանայք պահանջում էին ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը։ Ակցիայի մասնակից կանայք փողոց էին դուրս եկել «Կանանց դեմ բռնությունը միայն կանանց խնդիրը չէ», «Ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը հիմա», «Վերջ կանանց դեմ բռնությանը», «Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման պահանջը միայն պահանջ չէ, այլ պարտավորություն» և այլ նմանատիպ ցուցապաստառներով:
-
17.06.2013|
15:57
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Երևանում մայիսի 15-25-ին իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Հարցազրույցներն անցկացվել են հարցվողի տանը` պատահական ընտրությամբ, դեմ առ դեմ հարցման մեթոդով: Այս մասին Մամուլի ազգային ակումբում քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
-
16.06.2013|
00:45
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են այցելել Գյումրիում անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին՝ նրանց ապրելակերպի մասին տեսանյութեր պատրաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ընտանիքի կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով։ Երբեմն`Գյումրու կիսախարխուլ շենքերում պատսպարված ընտանիքներում տիրող թշվառությունը նույնիսկ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին է անհավատալի թվում։
-
14.06.2013|
00:38
Արտագաղթի խնդիրը վերածվել է ներքաղաքական քննարկումների թիվ մեկ հարցի: Ընդդիմությունը, կարծես չունենալով այլ գաղափարական ռեսուրսներ, իշխանության դեմ պայքարում հիմնական թեմա է ընտրել արտագաղթի խնդիրը` ՀՀԿ-ի ձևավորած իշխանությանը մեղադրելով արտագաղթը չնկատելու, այն չկասեցնելու և նույնիսկ խրախուսելու գործերում:
-
06.06.2013|
11:33
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 84-ամյա ամերիկուհին շահել է ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ջեք փոթը՝ 590 միլիոն դոլար։ Գլորիա Մաքքենզին գնել է Powerball վիճակախաղի մեկ տոմս ընդամենը 2 դոլարով մայիսի 18-ին։
-
02.06.2013|
16:08
Երևանի Հանրապետության հրապարակում փոփոխություններ կատարելու մասին ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս հայտարարությունը առաջնային մտահոգություն է առաջացնում ԱԳՆ շենքի հետագա՝ հանրությանն անհայտ հնարավոր ծրագրերի հեռանկարում: Հավանաբար, այդ շենքի ներկայիս տերերին խիստ անհրաժեշտ է Հանրապետության հրապարակի մի փոփոխություն, որը նախապես ծրագրավորված է այդ շենքի համար արդեն իսկ նախատեսված ֆունկցիոնալ փոփոխության հեռանկարում»:
-
02.06.2013|
12:54
Հայ համայնքի ներկայացուցիչները ԱՄԷ-ում բազմազբաղ են: Բայց նրանց մի մասը նաև համայնքային գործունեության ժամանակ է գտնում, որն անշահախնդիր նվիրում է պահանջում: Դրա միակ վարձատրությունը իսլամական երկրում հայ եկեղեցին, դպրոցը, լեզուն, մշակույթը, ավանդույթները պահպանված տեսնելն է: ԱՄԷ հայ համայնքում բոլոր կառույցները տարվա ընթացքում աշխատում են նախապես մշակված ծրագրով, պարբերաբար ունենում են աշխատանքային հանդիպումներ, միջոցառումներ: