-
26.12.2013|
15:18
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամուսնության վերջն եկել է»,-հայտարարել է Սպիտակ տան National Enquirer պարբերականին մոտ կանգնած աղբուրը: Այս լուրն արդեն շրջանառում են նաև օտարերկրյա ԶԼՄ-ները: Ինչպես նշում է նշված պարբերականը, ԱՄՆ-ի նախագահը և Առաջին տիկինը գիշերում են տարբեր ննջասենյակներում:
-
26.12.2013|
13:24
Բրիտանական «Channel 4» հեռուստաալիքը Ծննդյան տոների կապակցությամբ հեռարձակել է Էդվարդ Սնոուդենի ուղերձը` հղված միջազգային հանրությանը: Սնոուդենը կոչ է արել դադարեցնել զանգվածային լրտեսումը քաղաքացիների նկատմամբ: ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակիցն ասել է, որ մարդկանց նկատմամբ լրտեսումը այնքան մեծ չափերի է հասել աշխարհում, որ այսօր ծնված երեխան կմեծանա` չիմանալով, ինչ է նշանակում անձնական կյանք:
-
24.12.2013|
12:12
ՌԴ նախագահը նախ ազատություն շնորհեց ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, ապա` Pussy Riot-ի երկու անդամներին` Մարիա Ալյոխինային և Նադեժդա Տոլոկոննիկովային:
-
21.12.2013|
23:29
Կիևում` Անկախության մայդանում, ակտիվիստները կառուցել են Լացի և պայքարի պատ փայտե աղյուսներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են Ուկրաինայի այն քաղաքների անունները, որտեղից ժամանել են ցուցարարները:
-
20.12.2013|
18:00
Ես` ազգապետականական տառապյալս, 2014-ի հունվարի 1-ից սարկաստիկ գրոհներով հակադրվելու եմ Երկիրն ու Էրգիրը ապականող դեմքերին և դեպքերին, գործիչներին, գործիքներին ու գործամոլներին` վասն Չորրորդ Հանրապետության։ Երրորդ Հանրապետությունը, ինչպես գիտեք, ժամ առ ժամ վերափոխվում է Հակապետության։
-
20.12.2013|
15:45
Այսօր ԱԺ շենքի դիմաց ընթացող բողոքի ցույցի ժամանակ կրկին բերման ենթարկվածներ կան: Ի՞նչ է անում, առհասարակ, ոստիկանությունը բերման ենթարկվածների հետ: Ըստ համապատասխան օրենքի` նրանց պետք է ազատ արձակեն երեք ժամ հետո: Ոստիկանությունը երբեմն կատարում է օրենքի այս պահանջը, ավելի հաճախ` խախտում` տարվածներին բաժիններում պահելով ավելի երկար: Անխտիր բոլոր բողոքի ակցիաների պարագայում:
-
20.12.2013|
13:53
Թայվանի իշխանությունները պատրաստ են օրինականացնել փոխնակ մայրությունը, բայց` որոշակի սահմանափակումներով:
Օրինագիծում նշվում է, որ «Փոխնակ մայրության» հաճախորդները պարտադիր պետք է ամուսիններ լինեն, որոնց համար երեխային կրող և ծնող կինը պետք է ֆիզիկապես և հոգեպես առողջ լինի:
-
20.12.2013|
11:56
Դեկտեմբերի 19-ին Գուգարք համայնքի հրդեհից տուժած 6 ընտանիքներին աջակցելու նպատակով Վանաձոր էին ժամանել Երևանի Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Հովհաննես Ավագյանը, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Վազգեն Մարտիրոսյանը, Երևանի Լև Տոլստոյի անվան (թիվ 128) դպրոցի տնօրենի դաստիարակության գծով տեղակալ Էլմիրա Հովակիմյանը և ուրիշներ։ Հյուրերը՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ, այցելեցին հրդեհից տուժած ընտանիքներին։ Ինչպես տեղեկացրեց Ա. Միսկարյանը, Երևանի թիվ 128 և թիվ 172 հիմնական դպրոցներում հանգանակություն է կատարվել:
-
20.12.2013|
11:54
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը հերթական ակցիայի շրջանակներում Վանաձորի 200 բազմազավակ ընտանիքների և միայնակ տարեցների բաշխեց սննդամթերք։
-
19.12.2013|
12:48
Այս զգացողությունն ուժեղանում է հատկապես ձմռանը: Մի ժամանակ, երբ փայտ էի վառում, ոչ թե ձմռան օրերն էի հաշվում, այլ փայտիս շարքերը: Դրանց պակասելով, թվում էր, ուր որ է պատերազմն էլ կավարտվի: Հիմա փայտ չեմ վառում, բայց պատերազմի զգացողությունը դեռ ողջ է: