-
03.02.2014|
21:20
Հայտնի փաստը, որ աղջիկներն ավելի արագ են զարգանում, քան տղաները, վերջնականապես հաստատել են Նյուքասլ համալսարանի գիտնականները: Աղջիկներն համեմատաբար ավելի վաղ են սկսում քայլել և խոսել, քան տղաները: Դպրոցում ևս տղաները ուսումնական հաջողություններով զիջում են աղջիկներին: Բացի այդ, վերջինները ֆիզիկապես էլ են ավելի արագ զարգանում: Սա հատկապես նկատելի է անցումային շրջանում: 13-15 տարեկան աղջիկների կառուցվածքը բավականին ձավորված է այդ տարիքում, իսկ տղաները նրանց համեմատ դեռ «երեխաներ են»:
-
03.02.2014|
16:12
Համաձայն Forbes Woman ամսագրի վարկանիշի՝ 2013թ.-ի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
-
03.02.2014|
14:40
Փարիզում, փետրվարի 2-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ միասեռ ամուսնությունների, որին մասնակցել է շուրջ 500 հազար մարդ: Ոստիկանությունը ավելի վաղ հաղորդել էր, որ ցույցին մասնակցելու է ընդամենը 80 հազար մարդ: Նշվում է նաև, որ ցույցի ժամանակ իրավախախտումներ տեղի չեն ունեցել:
-
02.02.2014|
16:59
Գյումրու տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ սոցիալական ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքներում զգալի է ի ծնե հիվանդություններ ունեցող երեխաների թիվը:
-
02.02.2014|
16:45
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակվողների թիվը 3 մլն 14 հազար 400 է: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, նշված ժամանկահատվածում քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 914 հազար 300 մարդ, իսկ գյուղական վայրերում` 1 մլն 103 հազար 100 մարդ:
-
01.02.2014|
17:21
Կալանվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին սպառնացող, զինված տղամարդը: Նա 44-ամյա Բենջամին Սմիթն է, ով ձերբակալվել է Նյու Յորքում` Մանհեթընում կայանված իր մեքենայի մեջ: Նրա մոտ եղել է լիցքավորված հրացան և բեզինով լի տարա:
-
01.02.2014|
12:55
Ընկերները գնում- գալիս են, բայց նրանց թիվն անփոփոխ է մնում:
Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները` հետևելով երիտասարդ բրիտանացիների հեռախոսազրույցներին:
-
31.01.2014|
16:08
Ռուսաստանի հանրային գրադարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վիսլին առաջարկում է օրենքով արգելել նացիզմի վերականգնումը քարոզող գրքերի տարածումը: Նրա խոսքերով` այժմ չկան պաշտոնական մեթոդներ նման գրքերն արգելելու համար:
-
31.01.2014|
14:20
«Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում «Դեմ! եմ» նախաձեռնությունն այսօր անդրադարձավ պետաշխատողներին կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու խնդրին։ Նախաձեռնությունն ահազանգում է՝ պետական աշխատողներին ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել։
-
31.01.2014|
13:59
Այսօր, ի պաշտպանություն քաղբանտարկյալների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ այն հարցին, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը պատկերացում չունեն, թե ինչ է Մաքսային միությունը:
ղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»