-
21.05.2014|
15:12
Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և մոդել Վիկտորիա Բեքհեմի 15-ամյա որդին` Բրուկլինը, աշխատում է Լոնդոնի սրճարաններից մեկում որպես մատուցող՝ ժամը՝ 4,5 դոլար աշխատավարձով:
-
20.05.2014|
15:01
Մինչև 30 շաբաթական դառնալը կարգելվի պտղի սեռը ծնողներին հայտնել: Այս մասին հայտարարել է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը` այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ:
-
19.05.2014|
14:38
Ղրիմի Հանրապետության տարածքում օտարերկրացիների կողմից որբ և առանց ծնողական խնամքի երեխաների որդեգրումը ժամանակավորապես կասեցվել է: Այս մասին հաղորդել է Ղրիմի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության մամլո ծառայությունը:
-
17.05.2014|
12:06
Արկանզասի գերագույն դատարանը նահանգում ժամանակավորապես դադարեցրել է նույնասեռ ամուսնությունների գրանցման թույլտվությունը, որը գործել է ընդամենը հինգ օր:
-
14.05.2014|
17:25
Վերջին օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների և անհիմն եզրահանգումների առնչությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց։ Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։
-
13.05.2014|
11:53
Դուք տեղյա՞կ եք, որ, արգո Հովիկ Արգամիչ Աբրահամյանից բացի, Կառավարական տանը գործում է ստվերային մի վարչապետ։ Լավ, չեմ տանջում արգո ընթերցողիս և մեկեն խոստովանում եմ` ՀՀ ստվերային վարչապետը առաջին կարգի մասնագետ Հ. Ս.-ն է, անունը, հասկանալի է, առայժմ ենթակա չէ գաղտնազերծման։
-
13.05.2014|
11:49
Շուտով կլրանա «Հառլեբաուտ» խնամքի կենտրոնի բացման մեկ տարին: «Հառլեբաուտը» Բելգիայի Օստենդե քաղաքի Միդելկերկե շրջանի ամենագեղեցիկ, ժամանակակից սարքավորումներով ու նորագույն կահավորանքով ապահովված ծերանոցներից մեկն է, որտեղ կան բոլոր հարմարություններն օրը բովանդակալից անցկացնելու համար:
-
12.05.2014|
19:29
«Լավանդա» կենտրոնի՝ ՌԴ-ի 45 սուբյեկտներում անցկացրած հարցումների ժամանակ հարցվողների կեսը համաձայնություն է տվել ինտերնետում լրատվության տարածման սահմանափակմանը:
-
10.05.2014|
18:49
Մեծ Բրիտանիայի արքայազն ՈՒիլյամը Բրիտանացի ջրասուզակների ակումբի հավաքին ելույթում ասել է, որ անչափ ցանկանում է իր 10 ամսական որդին՝ արքայազն Գեորգին, հմուտ ջրասուզակ տեսնել՝ նշում է Mirror-ը։
-
10.05.2014|
18:48
Հորդանանում հեռուստասերիալի նկարահանման ժամանակ դերասան Մահմուդ ալ Սավալքան մահացել է մահվան տեսարանում՝ նշում է Al Arabiya-ն: Նրա մահը ցնցել է նկարահանող խմբին։