-
30.05.2014|
20:20
Բուքինգհեմյան պալատում հաստատել են, որ արքայազն ՈՒիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, սպասում է երկվորյակ աղջիկների։ Ապրիլին՝ Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում Քեյթն արդեն հղի է եղել: Դքսուհին գիրացել է 5 կգ-ով:
-
30.05.2014|
12:31
Մայիսի 29-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված մայիսի 31-ին սիրահարների այգում Առանց ծխախոտի միջազգային օրվա առթիվ անցկացվելիք համերգին։ Ասուլիսի բանախոսներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը, DJ Վակցինան, «Առողջություն և զարգացում» ՀԿ-ի փորձագետ Դավիթ Պետրոսյանը, երգիչ DerHova-ն։
-
29.05.2014|
16:13
ՌԴ-ն պարտավոր է վերադառնալ սուպերկայսրության կարգավիճակին: Այս կարծիքին է ՌԴ հարցված քաղաքացիների 42 տոկոսը: ՌԴ-ի՝ սուպերկայսրության կարգավիճակին վերադառնալուն կողմ է 60-ից բարձր տարիք ունեցողների 52 տոկոսը, նախնական կրթություն ունեցողների՝ 53 տոկոսը: Հարցվածների 82 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ն մեծ ազդեցություն ունի միջազգային հարաբերություններում:
-
27.05.2014|
12:17
Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Gallup ընկերությունը 2013 թվականին հարցում է անցկացրել 138 երկրներում ՝ պարզելու` որտե՞ղ է կյանքն ավելի ուրախ:
-
27.05.2014|
12:13
Հայ կանանց ճակատը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է երեկ Հայ կանանց ճակատի անդամ Նանոր Սեֆիլյանի նկատմամբ իրականացված բռնությունը:
-
27.05.2014|
11:49
Ինձ համար, ինչպես ցանկացած նորմալ հայ մարդու, մեղմ ասած, վիրավորական էր Հայոց ցեղասպանության տարելիցից օրեր առաջ` ապրիլի 17-ին, «Հ1» հեռուստաընկերության եթերում դիտել «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի մի տարբերակ, որում Արմեն Մանուկյանը (Ֆրունզե Դովլաթյանի մարմնավորած կերպարը) ֆիլմի վերջնամասում իր սիրած աղջկա` Սեդայի անունը գյուղական տան պատին ածուխով գրում է ոչ թե մեսրոպյան տառերով, ինչպես տեսել եմ իմ մանկությունից սկսած, այլ խզբզած ռուսերեն տառերով:
-
27.05.2014|
11:26
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193 հազար 836 մարդ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում կանայք և աղջիկները:
-
27.05.2014|
11:24
Ովքեր կարդացել են Շիրվանզադեի «Քաոս» վեպը, անշուշտ, հիշում են Սմբատին, ով ամուսնացած էր ռուսազգի աղջկա հետ: Հիշում են նաև, որ Սմբատի հայրը` Մարկոս աղա Ալիմյանը, ողջ կյանքում չհաշտվեց այդ իրողության հետ: Որպես ավանդապաշտ հայ` ամուսնության հարցում նա առաջնորդվում էր «Ճիպոտդ քոլիցդ կտրիր» սկզբունքով:
-
27.05.2014|
00:46
Ինչպես արդեն տեղեկացրել են աշխարհի առաջատար լրատվական գործակալությունները, մայիսի 15-ին Սուդանի դատարաններից մեկը 27-ամյա հղի կնոջը դատապարտել է մահվան` քրիստոնեությունից չհրաժարվելու պատճառով: Դատապարտյալի հետ ճաղերի հետևում է նաև նրա մեկուկես տարեկան որդին: Երեխային թույլ չեն տալիս մնալ հոր մոտ, քանի որ հայրը նույնպես քրիստոնյա է, սակայն ԱՄՆ-ի քաղաքացի:
-
23.05.2014|
11:58
Ինչպես տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը, վերջին զանգի կապակցությամբ այսօր երեկոյան Ազատության հրապարակում կկազմակերպվի համերգ, վերջում էլ՝ տոնական հրավառություն։