23.05.2014|
11:48
1918 թ. Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, նոյեմբերի 4-ին, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կաբինետը միջազգային հասարակական կարծիքի ճնշման տակ որոշում կայացրեց Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանության ու կոտորածի համար դատական պատասխանատվության ենթարկելու երիտթուրքերի կառավարության ղեկավարներին, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին: