ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փոխադարձ ագրեսիայի ու թշնամանքի ոլորտներում լավ էլ առաջընթաց ունենք

Փոխադարձ ագրեսիայի ու թշնամանքի ոլորտներում լավ էլ առաջընթաց ունենք
17.08.2024 | 06:55

Մեզնում շատերը դժգոհում են, որ ոչ մի ոլորտում մեզ մոտ փոփոխություններ ու առաջընթաց չկա, ոչ արդյունաբերությունն է տեղից շարժվում, ոչ գյուղատնտեսությունը, ոչ գիտությունն ու կրթությունը, հլա մի բան էլ հետ-հետ են գնում։

Այնինչ, ավելի ուշադիր նայելու դեպքում, մեր կյանքի որոշ ոլորտներում կարող ենք տեսնել զգալի փոփոխություններ և, նույնիսկ, կտրուկ առաջընթաց։

Օրինակ, փոխադարձ ագրեսիայի ու թշնամանքի, ինչպես նաև էգոիզմի ոլորտներում լավ էլ առաջընթաց ունենք, իսկ քաղքենիության ոլորտում գործ ունենք մի ինքնատիպ հաղթարշավի հետ։

Նայեք, թե ինչ հսկայական փոփոխություններ կան ծնունդ-կնունքի, հարսանիքների ու թաղումների ասպարեզներում և համեմատեք դրանք խորհրդային ժամանակների համանման խղճուկ պրոցեսների հետ։

Հպարտությունից սիրտդ ուռչում է այն գիտակցությունից, որ Լոսում նշված ասպարեզներում թեկուզ փոքրիկ որևէ ռաբիզ նորամուծություն դեռ դուրս չեկած, անմիջապես հայտնվում է Երևանում, այն էլ՝ ի՜նչ ստեղծագործական հավելումներով։

Բա դարերով երազած աղայության ոլորտը, որտեղ «աղա տղա» տիտղոսը շատ մեծ ու խորին իմաստ ունի ու ամեն պատահական մեկին չի տրվում։

Այս ոլորտում, որոշ դեպքերում, նույնիսկ «աղա տղա» հորջորջման տերը համարյա թե թաղային կրիմինալին հավասար հարգանք ունի իր նմանների միջավայրում։

Մերոնց թյուրիմացորեն թվում է, որ ուրիշ տեղերում մարդիկ առանց չարչարվելու ապրում են փառահեղ կյանքով կամ քաղքենիական բնորոշմամբ՝ «կյանքը վայելում» են։

Մարդիկ գյուղերում վարձով աշխատանքի առաջարկը համարում են վիրավորական, պատասխանելով՝ «կարող ա՞, ես քո ստրուկն եմ»։

Եվ այսպես էլ ապրում ենք մեր Հայաստանում, որտեղ «կյանքը վայելելու» և թամբալության համաճարակները կյանքը կրծում են ներսից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ