Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Գումարը հավաքվեց

Գումարը հավաքվեց
18.04.2024 | 20:44

Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ։
Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը։
Բոլորին շնորհակալություն:
ՈՒնեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը 5-6 ժամում։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ