«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հնդիկները կընտրեն իրենց սրտի Երևանի քաղաքապետին

Հնդիկները կընտրեն իրենց սրտի Երևանի քաղաքապետին
15.09.2023 | 17:02

Այսօր արտաշատցին, աշտարակցին, մասիսցին, մի հատ ենոքավանցի և այլ մարզերի բնակչությունը կմասնակցի Երևանի Ավինյանի ընտրարշավին։

Իսկ արդեն կիրակի օրը իրենց կմիանան հնդիկները, որ ընտրեն իրենց սրտի Երևանի քաղաքապետին։

Երբեք Երևանի քաղաքապետի թեկնածուն այսքան ցածր լեգիտիմություն չի ունեցել: Ու այսքան կախում չի ունեցել նախկին ու ներկա օլիգարխներից, ռելոկանտ ռուսներից, հնդիկներից, նախկին տասովշիկներկց ու մի հատ ենոքավանցուց։

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ