ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գործերի նման ընթացքի պատճառն ու իրականացնողը հատուկ այդ նպատակով ստեղծված էլիտան է

Գործերի նման ընթացքի պատճառն ու իրականացնողը հատուկ այդ նպատակով ստեղծված էլիտան է
31.08.2023 | 07:24

Մեր ժողովրդին մարդկային բոլոր տեսակի մեղքերի մեջ մեղադրողներին չէր խանգարի մի փոքր համեմատական անալիզ կատարել մեր, տեղից արդեն թույլ, ժողովրդի ու եվրոպական հզոր ժողովուրդների այսօրվա ինքնակործան պահվածքի միջև։

Կարելի է, օրինակ, համեմատել մեր անճարակ և աշխարհի գործերից կտրված ու իրեն էլիտա հորջորջողի անիմաստ ու անբացատրելի իռացիոնալ պահվածքը այսօրվա եվրոպական քաղաքական էլիտա կոչեցյալի նույնանման իռացիոնալ պահվածքի հետ։

Այստեղ, ամենազարմանալին, իհարկե, մեր և նրանց էլիտա կոչեցյալների ի վնաս սեփական երկրների գործունեությունն է, լինի դա դիկտատի տակ, թե սեփական նախաձեռնությամբ, արդեն կարևոր չէ։

Բայց, տեսեք, նրանց ու մեր պահվածքի մեջ մի շատ էական տարբերություն էլ կա՝ մենք մեր ինքնախարազանմամբ նրանց գերազանցում ենք։

Ավելի ճիշտ, նրանց մտքով անգամ չի անցնում մեղադրել սեփական ժողովուրդներին մարդկային բոլոր տեսակի մեղքերի մեջ, քանի որ հայելու նման պարզ է, որ գործերի նման ընթացքի պատճառն ու իրականացնողը հատուկ այդ նպատակով ստեղծված էլիտան է։

Նայեք Բորելի ռասիստական խոսքերին, ֆոն Դեր Լյայենի իռացիոնալ պահվածքին, կամ էլ Բերբոկի ապուշությունների շարքին, ինչո՞վ են մերոնցից պակաս։

Իսկ մենք արդեն հասցրել ենք մեր ժողովրդի անպիտան լինելու մասին հիմնարար բնույթի գիտական տեսություններ մշակել. հիրավի զարմանալի երևույթ։

Զարմանալիորեն մեզնում դրական մոտիվացիաների փոխարեն իշխում են բացասական մոտիվացիաները, որոնք նույնքան զարմանալի ինքնակործանման պրոցեսի բաղկացուցիչ մի մասն են միայն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ