Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Զգացե՛ք տարբերությունը

Զգացե՛ք  տարբերությունը
26.08.2023 | 08:51

Այսօր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես է եկել դեպի Արցախ մարդասիրական օգնության ավտոշարասյուն ուղարկելու կոչով։

Ընդ որում, վերջինս Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքների ներկայացուցիչների հետ միասին որոշել են անձնապես ուղեկցել այս ավտոշարասյունը, որը Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի 30-ին, ժամը 12-ին:

Այսօր Երևանի քաղաքապետի թեկնածու Ավինյան Տիգրանը նստեց խորհրդային ժամանակների 9 համարի ՊԱԶ մակնիշի «չքշվող» ավտոբուսը և վարորդին հորդորեց «մի քանի ամիս ձգել» մինչև «չինական ավտոբուսներից կբերենք սրա տեղը»:

Տարբերությունը զգացի՞ք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2848

Մեկնաբանություններ