ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին

Հայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին
03.12.2022 | 12:29

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո քաղաքական դաշտում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Փաշինյանի ու Ալիևի դիրքորոշումն անակնկալ է դարձել ռուսական կողմի համար։ Չգիտեմ՝ որտեղից էր այդ տեղեկությունը հասանելի դարձել ընդդիմադիրներին, բայց խոսում էին այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները շատ միաբան էին Պուտինի հետ հանդիպմանը ու որ «փաստի առջև են կանգնեցրել Պուտինին»։


Ցավոք, այդ լուրերը հաստատվեցին։ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը Արցախի կարգավիճակի հարց էր բերել օրակարգ և նույնիսկ կարողացել էր հասնել նրան, որ Ադրբեջանը քննարկի դա, բայց Փաշինյանն ու Ալիևը գնացել ու Պրահայում այլ թուղթ են ստորագրել, հետո այդ թղթով եկել Սոչի:


Հայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին։ Այս փաստն արդեն հազար ապացույց ունի։ Բայց մարդկանց դրանք չեն բավականացնում։ Նոր ապացույցներ են ուզում, որ հետո նորից էլի նորերն ուզեն։ Ու ես արդեն չգիտեմ, թե սրան ինչ գնահատական տամ։


Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դիտվել է՝ 8887

Մեկնաբանություններ