ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք

Սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք
18.01.2021 | 15:25

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020-ին տրամադրել է 26460 կտոր գիրք: Գրքերը տրամադրվել են սփյուռքի 11 երկրների 30 դպրոցների: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնությամբ 13290 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներ: Ռուսաստան է առաքվել 8055 կտոր գիրք, Գերմանիա՝ 430, ԱՄՆ՝ 955, Իսպանիա՝ 600, Ֆրանսիա՝ 215, Իսրայել՝ 624, Ավստրիա՝ 180, Իռլանդիա՝ 80, Լեհաստան՝ 213, Ուկրաինա՝ 690: Ամբողջությամբ բավարարվել է 1-7-րդ դասարանների մայրենիի, հայոց լեզվի և հայ գրականության դասագրքերի պահանջարկը:


Աջակցությունը լինելու է շարունակական. 2021 թ. կապահովվեն 1-ին և 8-9-րդ, 2022 թ.-ին՝ 1-ին և 10-11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերն ու մեթոդական ձեռնարկները:
Նույն ծրագրի շրջանակում նախատեսվել է տպագրության ներկայացնել «Հայ մշակույթի պատմության ակնարկ» ձեռնարկը: Այն էլեկտրոնային ձևաչափով կներկայացվի մասնագիտական հաստատություններին և սփյուռքի կրթօջախներին՝ քննարկելու և դրա ընթացքում հնչած կարծիքներն ու դիտողությունները հաշվի առնելու նպատակով:

Դիտվել է՝ 14990

Մեկնաբանություններ