ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ-ն ներկայացնող 10 դպրոցական միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի

ՀՀ-ն ներկայացնող 10 դպրոցական միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի
16.01.2021 | 12:15

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2021-ի հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:

Դիտվել է՝ 5820

Մեկնաբանություններ