Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Սանիթեք. ՀՀ կառավարությունը մեզ որևէ այլնտրանք չթողեց՝ բացի ընդդեմ ՀՀ-ի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն պահանջ ներկայացնելուց

Սանիթեք. ՀՀ կառավարությունը մեզ որևէ այլնտրանք չթողեց՝ բացի ընդդեմ ՀՀ-ի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն պահանջ ներկայացնելուց
16.12.2020 | 16:10

«Սանիթեք» ընկերությունը հայտարարել է.

«Արդեն շուրջ երկու տարի շարունակ Հայաստանի իրավապահ համակարգը, ի դեմս քննչական մարմինների, դատախազության և դատական ատյանների, ակնհայտորեն ենթարկվելով գործադիր իշխանության հրահանգների, ապօրինի քրեական հետապնդումներ է իրականացնում «Սանիթեք ընկերությունների» խմբի և իր բաժնետերերի դեմ, որոնք հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ. ապօրինաբար հարուցվում են քրեական տարատեսակ գործեր: Մինչ օրս նշված քրեական գործերը չեն դադարեցվել։ Որևէ պաշտոնատար անձի մեղադրանք չի առաջադրվել, որևէ դրվագով հանցակազմ չի հաստատվել, գործերով չի հիմնավորվել հայտարարված որևէ խախտում։ Նախաքննությունն էլ այժմ փաստացի չի իրականացվում, և քրեական գործերն, ըստ էության, գտնվում են փակուղու մեջ։ Նշված քրեական գործերը շարունակությունն են Քաղաքապետարանի նախորդող ապօրինի գործողությունների և «Սանիթեքի» նկատմամբ ոչ իրավաչափ վարքագծի:

Քաղաքապետարանը հրաժարվել է կատարել իր վճարման պարտականությունները «Սանիթեք ընկերությունների» խմբի նկատմամբ՝ նախաձեռնելով մի շարք անհիմն հայցեր: Բացի քրեական գործեր հարուցելու և անհիմն հաղորդումներ ներկայացնելուց, դատախազության և քննչական մարմինների ռեսուրսները անիմաստ սպառելուց, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանն իրականացրել է «Սանիթեք ընկերությունների» խմբի հետ կնքված պայմանագրերի լուծման ապօրինի գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը, այդ թվում նաև՝ «Սանիթեքի» գույքը Քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։ Բացի «Սանիթեք»-ից ապօրինի բռնագրավված գույքից օգուտ ստանալու հանգամանքից, որը փոխանցվել է այդ նորաստեղծ ընկերությանը, Երևանի քաղաքապետարանն այսօր ծախսում է 20 տոկոսով ավել գումար իր ստեղծած ընկերության միջոցով կազմակերպելով նույն ծառայությունները և միաժամանակ չվճարելով կիրառելի հարկերը, ինչի մասին կատարվել են բազմաթիվ հրապարակումներ:


Նշված գործողությունները հանգեցնում են «Սանիթեքի» ներդրումների էքսպրոպրիացիայի (ունեզրկում): Այս գործողությունների հետևանքով «Սանիթեք ընկերությունների» խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը և գնալ սնանկացման, ինչը հանգեցրել է խիստ բացասական հետևանքների ընկերության բաժնետերերի համար: Միևնույն ժամանակ, հարկ է նշել նաև, որ «Սանիթեք ընկերությունների» խումբը բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որևէ արձագանք չի ստացվել և բոլոր դիմումներն ու համաձայնության գալու փորձերը մնացել են անհետևանք:
Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի և կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսևորի բարի կամք և իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի:


Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու և ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեք»-ին որևէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ»։

Դիտվել է՝ 3814

Մեկնաբանություններ