ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրա­վի­ճա­կից ան­տե­ղ­յակ լի­նե­լու ար­դ­յուն­քը

Իրա­վի­ճա­կից ան­տե­ղ­յակ լի­նե­լու ար­դ­յուն­քը
17.11.2020 | 01:44

ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան գոր­ծե­լաո­ճի մա­սին հա­սա­րա­կու­թյան լայն շր­ջա­նակ­նե­րը տե­ղյակ են վա­ղուց. ինչ ի­րա­վի­ճակ էլ լի­նի, այս նա­խա­րա­րու­թյունն «ի­րեն չի կորց­նում»: Խայ­տա­ռակ փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից հե­տո այս նա­խա­րա­րու­թյու­նը քնից արթ­նա­ցել է և կազ­մա­կեր­պում է 2019-2020 ու­սում­նա­կան տար­վա դպ­րո­ցա­կան­նե­րի ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­յի հան­րա­պե­տա­կան փու­լը՝ մի շարք ա­ռար­կա­նե­րից: Հի­մա է պարզ դառ­նում, թե ժա­մա­նա­կին ին­չու էին ո­րոշ ա­ռար­կա­ներ խան­գա­րում ի­րենց:


ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը նո­յեմ­բե­րի 9-ին հրա­ման է ստո­րագ­րել և հաս­տա­տել ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րի մաս­նա­կից­նե­րի ցու­ցա­կը, անց­կաց­ման վայրն ու ժամ­կետ­նե­րը. նո­յեմ­բե­րի 22-29-ին են անց­կաց­վե­լու դրանք` ստեղծ­ված ցա­սում­նա­յին ի­րա­վի­ճա­կում:
Անդ­րա­դառ­նամ «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան» օ­լիմ­պիա­դա­յին: Վս­տահ կա­րող եմ ա­սել, որ ի­րենց ծրագ­րի ի­րա­գոր­ծու­մը հա­ջող­վում է մեր լռե­լու ար­դյուն­քում: Ա­յո, նա­խա­րա­րու­թյու­նը լռեց­նե­լու վար­պետ է, ո­րով­հետև ո­մանց կռա­պաշ­տու­թյու­նը չի վե­րա­ցել մեր երկ­րից: ՈՒ դա վտան­գա­վոր է: ՀԵՊ ա­ռար­կա­յի օ­լիմ­պիա­դա­յի անց­կա­ցու­մից ա­ռաջ պետք է նախ մտա­ծել այն հոգևոր և մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան մա­սին, ո­րը դար­ձել է ադր­բե­ջա­նա­կան վան­դա­լիզ­մի թի­րախ: Նա­խա­րա­րու­թյան գոր­ծե­լաո­ճը հա­վա­սար է ան­տար­բե­րու­թյան:


Այ­սօր ես ձեռն­պահ կմ­նամ կոշտ ձևա­կեր­պում­նե­րից, բայց պետք է փաս­տենք, որ ի­րենց գործն ա­նում են: Ճա­կա­տագ­րի խաչ­մե­րու­կում պետք է գի­տակ­ցել ա­ղե­տի ողջ լր­ջու­թյունն ու կանգ առ­նել, որ­պես­զի վայ-վեր­նա­խա­վի ծրագ­րած հոգևոր ա­վե­րը ձա­խող­վի: Ա­նո­րո­շու­թյան մեջ գտն­վող ա­շա­կերտ­նե­րին չպե՛տք է այս ծանր օ­րե­րին թեստ տալ և ա­սել՝ լու­ծե՛ք, օ­լիմ­պիա­դա է, շատ միա­վոր հա­վա­քեք, մի դիպ­լոմ-բան կտանք:
Մտա­ծե­լու, ճիշտ քայ­լեր ա­նե­լու ժա­մա­նակն անց­նում է: Սթափ գնա­հա­տա­կան­ներ պետք է հն­չեն:



Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 5522

Մեկնաբանություններ