«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Սա լավ հիմք է ՀՀ իշխանությունների համար դիմել Մինսկի խմբին՝ կոչ անելով ընդունել այս համաձայնագրի թերի լինելը

Սա լավ հիմք է ՀՀ իշխանությունների համար դիմել Մինսկի խմբին՝ կոչ անելով ընդունել այս համաձայնագրի թերի լինելը
13.11.2020 | 22:17

Նորից եմ կրկնում այն, ինչ գրել եմ տխրահռչակ հայտարարության ընդունման հաջորդ օրը․ Արցախից Հայաստան տեղափոխված հայության խնդիրը առանցքային քաղաքական նշանակություն ունի Արցախյան խնդրի կարգավորման, կարգավիճակի ու անգամ Արցախի շուրջ տարածքների հարցում։ Հայ բնակչության հրաժարումը վերադառնալ Արցախ՝ հայտնի համաձայնագրում իր անվտանգության հուսալի երաշխիքների բացակայության պայմաններում ինքնին ապալեգիտիմացնում է այդ հայտարարությունը, քանի որ այդ դեպքում վերջինը հակասում է Մինսկի խմբի մանդատին եւ ԵԱՀ-ի հիմնարար սկզբունքներին։ Հայերի չվերադառնալը հարված է նախեւառաջ Կրեմլի հեղինակությանը եւ շահերին, անգամ խաղաղապահների ներկայությանը։


Արայիկ Հարությունյանը, որպես ԱՀ նախագահ իր պարտքը կատարեց, կոչ արեց արցախահայությանը վերադառնալ Արցախ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ կոչը որեւէ ազդեցություն չունեցավ, եւ դա զարմանալի չէ, առանց անվտանգության հուսալի երաշխիքների մարդիք չեն վերադառնա Արցախ, ավելին, հազարավոր նոր փախստականներ են գոյանում այս հայտարարության հետեւանքով Քարվաճառից եւ Քաշաթաղից տեղափոխվելով Հայաստան, ինչը եւս միջազգային հումանիտար նորմերի խախտում է։ Իսկ այդ անվտանգության երաշխիքների մեջ է մտնում առնվազն Քարվաճառում եթե ոչ ԱՀ պաշտպանության բանակի, ապա խաղաղապահների ներկայությունը։ Ընդ որում, այս դեպքում, գուցե վերջապես ընդունվի սկանդինավ խաղաղաապհների մուտքը այս երկու շրջան՝ հայտարարելով դրանք դեմիլիտարիզացված գոտի։ Սկանդինավներին նաեւ հավանաբար ավելի հեշտ կհամաձայնվի Ալիեւը։


Սա լավ հիմք է ՀՀ իշխանությունների համար դիմել Մինսկի խմբին՝ կոչ անելով ընդունել այս համաձայնագրի թերի լինելը եւ որ այն ընդունվել է՝ պատերազմը կանգնեցնելու եւ հազարավոր մարդկանց կյանքեր փրկելու համար՝ ակնհայտ շտապողականությամբ, պատերազմը կանգնեցնելու գործում գերտերությունների անգործության պայմաններում եւ միջազգային իրավունքի տեսակետից թերի է եւ որ անհրաժեշտ է այն լրամշակել՝ եռանախագահների էգիդայի ներքո։ Մանավանդ, որ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա ԱՀ պաշտպանության բանակի դիսլոկացիայի վերաբերյալ։
Գաղափար է, որ եւս արժի դիտարկել, հատկապես Քարվաճառի դեպքում ժամանակ շատ չի մնում։


ՀՀ կառավարություն
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Zohrab Mnatsakanian
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Դիտվել է՝ 3394

Մեկնաբանություններ