ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ժա­մա­նակն է, որ Թուր­քիան պատ­րաստ­վի «քա­ռա­կողմ ապ­տակ­նե­րի», ոչ թե մտա­ծի Ադր­բե­ջա­նին օգ­նե­լու մա­սին

Ժա­մա­նակն է, որ Թուր­քիան պատ­րաստ­վի «քա­ռա­կողմ  ապ­տակ­նե­րի», ոչ թե մտա­ծի Ադր­բե­ջա­նին օգ­նե­լու մա­սին
31.07.2020 | 00:53

2020 թ. հու­նի­սին ու հու­լի­սին մենք հա­ճախ ենք գրել Թուր­քիա­յի հետ կապ­ված թե­մա­նե­րով։ Նույ­նիսկ այն հար­ցը, որ կով­կա­սյան թա­թար­ներն այս ամ­ռա­նը փոր­ձում էին զին­ված բա­խում­ներ սան­ձա­զեր­ծել Տա­վու­շի մար­զի սահ­մա­նին, այս կամ այն չա­փով կապ­ված էր Թուր­քիա­յի հետ, և մենք բա­վա­կան ման­րա­մասն նկա­րագ­րել ենք դա՝ բա­ցատ­րե­լով, թե ով և ինչ վար­կած­ներ է ա­ռաջ քա­շել սահ­մա­նա­մերձ մար­տե­րի կա­պակ­ցու­թյամբ։


Սա­կայն ժա­մա­նա­կը տե­ղում չի կանգ­նում և չի սպա­սե­լու, թե Հա­յաս­տա­նում երբ կհայ­տն­վի պա­տաս­խա­նա­տու կա­ռա­վա­րու­թյուն՝ պատ­րաստ պատ­շաճ կեր­պով պա­տաս­խա­նե­լու ար­տա­քին աշ­խար­հի սպառ­նա­լիք­նե­րին ու մար­տահ­րա­վեր­նե­րին։ Մաս­նա­վո­րա­պես՝ Թուր­քիա­յի ու պան­թյուր­քիզ­մի կող­մից։ Չէ՞ որ ոչ միայն մենք ենք բա­վա­կան հա­ճախ գրում Թուր­քիա­յի ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին։ Մենք բազ­միցս գրել ենք նաև այն մա­սին, թե Ան­կա­րա­յին ինչ են հա­կադ­րում Թուր­քիա­յի կա­մա կամ ա­կա­մա հա­կա­ռա­կորդ­նե­րը։ Օ­րի­նակ, օ­րերս հա­մաշ­խար­հա­յին ԶԼՄ-նե­րը հա­ղոր­դել են, որ Ե­գիպ­տո­սի խոր­հր­դա­րանն իր նա­խա­գա­հին Լի­բիա­յում թուր­քե­րի դեմ պա­տե­րազմ մղե­լու ման­դատ է տվել։ Մենք պար­բե­րա­բար հայտ­նել ենք լի­բիա­ցի ֆելդ­մար­շալ Խա­լիֆ Խաֆ­թա­րի հա­կա­թուր­քա­կան կոշտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին։ Մի շարք ԶԼՄ-նե­րի տվյալ­նե­րով, Խաֆ­թա­րի լի­բիա­կան ազ­գա­յին բա­նա­կը (ԼԱԲ) ա­վե­լի վաղ փոր­ձար­կել է խոր­հր­դա­յին Պ-15 «Տեր­միտ» հա­կա­նա­վա­յին հր­թիռ­նե­րը։ Հա­ղորդ­վում է, որ փոր­ձար­կում­նե­րը կա­տար­վել են Թուր­քիա­յի հետ հնա­րա­վոր ընդ­հար­ման ծա­վալ­ման ֆո­նին. Ան­կա­րան վեր­ջին օ­րե­րին ակ­տի­վաց­րել է Լի­բիա Սի­րիա­յից զի­նյալ­նե­րի տե­ղա­փո­խու­մը, ինչ­պես նաև հար­վա­ծա­յին հա­մա­կար­գե­րի մա­տա­կա­րա­րու­մը, այդ թվում՝ ծո­վա­յին տրանս­պոր­տով։


Լի­բիա­յի ա­փե­րի մոտ և Արևե­լյան Մի­ջերկ­րա­ծով­քում Թուր­քիա­յի ակ­տի­վա­ցու­մը Ե­գիպ­տո­սին՝ այդ շր­ջա­նում Թուր­քիա­յի ա­մե­նա­խո­շոր հա­կա­ռա­կոր­դին, ստի­պել է ձեռ­նար­կե­լու շտապ մի­ջոց­ներ։ Հու­նի­սի կե­սե­րին հա­ղոր­դում­ներ ե­ղան, որ Ե­գիպ­տո­սը մտա­դիր է ա­րա­գաց­նե­լու ռու­սա­կան հա­կա­նա­վա­յին «Բաս­տիոն» հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րի ձեռք­բե­րու­մը «Մի­ջերկ­րա­կան ծո­վում իր ա­փե­րի և գա­զա­հան­քե­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով»։ «Բաս­տիոն» հա­մա­կարգն ըն­դու­նակ է ա­պա­հո­վե­լու ա­վե­լի քան 600 կմ եր­կա­րու­թյամբ ծո­վա­փի պաշտ­պա­նու­թյու­նը հա­կա­ռա­կոր­դի դե­սան­տա­յին հնա­րա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րից։ Մար­տա­կան դիր­քե­րում հա­մա­լի­րի բա­ցա­զա­տու­մը կա­տար­վում է եր­թի ժա­մա­նակ հրա­մանն ստա­նա­լու պա­հից 5 րո­պեի ըն­թաց­քում։ Եվ ֆելդ­մար­շալ Խաֆ­թա­րը հա­մա­ձայ­նել է, որ Ե­գիպ­տոսն իր զոր­քե­րը մտց­նի և օգ­նի Լի­բիա­յից թուր­քե­րին ու թր­քա­մետ խա­մա­ճիկ­նե­րին վտա­րե­լուն։ Ե­գիպ­տոսն ամ­րապն­դում է իր ռազ­մա­ծո­վա­յին նե­րու­ժը այն խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով, ո­րոնց բախ­վում է Մի­ջերկ­րա­կան ծո­վում, հատ­կա­պես այն բա­նից հե­տո, երբ թուր­քա­կան կա­ռա­վա­րող «Ար­դա­րու­թյուն և զար­գա­ցում» կու­սակ­ցու­թյա­նը (ԱԶԿ) մերձ «Ե­նի սա­ֆակ» թեր­թը նա­խորդ ամ­սին հա­ղոր­դել էր, որ Թուր­քիան նա­խա­տե­սում է ռազ­մա­ծո­վա­յին բա­զա ստեղ­ծել լի­բիա­կան Մի­սու­րա­տա­յում։
ԶԼՄ-նե­րի տվյալ­նե­րով, Թուր­քիան հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գեր (ՀԿՌՀ) և հրե­տա­նա­յին ինք­նագ­նաց կա­յանք­ներ (ՀԻԿ) է ու­ղար­կել ճա­կա­տա­յին գիծ՝ լի­բիա­կան Սիրտ նա­վա­հան­գս­տա­յին քա­ղա­քի շր­ջա­նում։ Դա Լի­բիա­յում ի­րադ­րու­թյան սր­ման հատ­կա­նիշ­նե­րից մեկն է Ե­գիպ­տո­սի այն նա­խազ­գու­շա­ցում­նե­րի ֆո­նին, որ Ան­կա­րա­յի ա­ջակ­ցու­թյու­նը վա­յե­լող ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյան (ԱՀԿ) զոր­քե­րի կող­մից Սիր­տի վրա գրո­հը Կա­հի­րեն դի­տար­կե­լու է որ­պես «կար­միր գիծ» և իր զոր­քե­րը մտց­նե­լու է հարևան եր­կիր։ Նշ­վում է, որ Լի­բիա­յում թուր­քա­կան զո­րա­կազ­մը Սիր­տի մա­տույց­ներ է տե­ղա­փո­խում T-122 Sakaria ՀԿՌՀ-ներ և T-155 Firtina ՀԻԿ-ե­րը, ո­րոնք «ար­դյու­նա­վետ են կի­րառ­վել Սի­րիա­յում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում»։ Հու­լի­սի 18-ին մոտ 200 տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րից բաղ­կա­ցած շա­րա­սյու­նը Մի­սու­րա­տա նա­վա­հան­գս­տից (Լի­բիա­յում ծո­վա­յին ճա­նա­պար­հով թուր­քա­կան զեն­քեր հասց­նե­լու գլ­խա­վոր կե­տը) ծո­վա­փի եր­կայն­քով, Տա­վար­գա քա­ղա­քի մո­տով, շարժ­վեց դե­պի Սիրտ։


Բայց միայն Ե­գիպ­տո­սը չէ, որ վտանգ է տես­նում Թուր­քիա­յի ծա­վա­լա­պաշ­տու­թյու­նից (էքս­պան­սիա)։ Ա­կա­մա, կամ նույ­նիսկ լիո­վին գի­տակ­ցա­բար, դաշ­նա­կից­ներ են դար­ձել Ի­րա­նը, Ռու­սաս­տա­նը, Ֆրան­սիան, Հու­նաս­տա­նը, Կիպ­րո­սը... Մի շարք եր­կր­ներ հա­վա­նա­բար ցան­կա­նում են միա­նալ այդ յու­րա­տե­սակ դա­շին­քին, բայց ա­ռայժմ սու­սու­փուս մնում են «ստ­վե­րում»։ Կամ սպա­սում են, ա­սենք, ԱՄՆ-ի, Անգ­լիա­յի կամ Իս­րա­յե­լի թույ­լտ­վու­թյա­նը։ Ա­թեն­քի տն­տե­սա­գի­տու­թյան ու գոր­ծա­րա­րու­թյան հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր Յոր­գոս Պա­գու­լա­տո­սը վեր­ջերս ծա­վա­լուն հոդ­վա­ծով հան­դես է ե­կել հու­նա­կան հան­րա­հայտ «Կա­թի­մե­րի­նի» թեր­թում։ Մեր կար­ծի­քով, այդ հոդ­վա­ծից ո­րոշ բան ի­մա­նալն օգ­տա­կար կլի­ներ նաև հայ ըն­թեր­ցո­ղին։ «Ի՞նչ կա­նեիք, ե­թե ձեր եր­կիրն ու­նե­նար ծա­վա­լա­պաշտ հարևան, որն ակն­հայ­տո­րեն վատ է զգում արևմտյան երկ­րի դի­մա­կով և գո­յու­թյուն ու­նե­ցող սահ­ման­նե­րում,- հարց­նում է պրո­ֆե­սորն ու իս­կույն էլ պա­տաս­խա­նում.- նախ պետք է նրան ճիշտ հաս­կա­նաք»։ Էր­դո­ղա­նի այ­սօր­վա Թուր­քիան ի­րեն հա­մա­րում է «կենտ­րո­նա­կան պե­տու­թյուն», տա­րա­ծաշր­ջա­նա­յին կամ նույ­նիսկ մի­ջազ­գա­յին տե­րու­թյուն, ո­րի չա­փե­րը նրան թույլ են տա­լիս ի­րեն հար­մար «առևտրա­յին» հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նալ, դաշ­նակ­ցել կամ հա­կա­մար­տել Ռու­սաս­տա­նի հետ, ՆԱ­ՏՕ-ն որ­պես գոր­ծիք օգ­տա­գոր­ծել և այլն։ Մինչև վեր­ջերս Թուր­քիան հա­վակ­նում էր «փա­փուկ ու­ժի» բա­րո­յա­կան կա­պի­տա­լին՝ կա­ցա­րան տրա­մադ­րե­լով 3,5 մլն փախս­տա­կան­նե­րի և նրանց թույլ չտա­լով թա­փան­ցել Եվ­րո­պա։ «Իսկ դրա հա­մար հար­կա­վոր են փո­ղեր, ա­վե­լի հեշտ մուտք եվ­րո­պա­կան շու­կա, Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի ա­վե­լի հեշտ տե­ղա­շարժ»,- նշում է պրո­ֆե­սոր Պա­գու­լո­սը։ Նրա ա­սա­ծին մենք կա­վե­լաց­նենք՝ հար­կա­վոր է նաև ա­ռանձ­նա­հա­տուկ, թր­քա­կան լկ­տիու­թյուն։
Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րի վե­րա­ծու­մը մզ­կի­թի վի­րա­վո­րան­քի բե­կում­նա­յին պահն է և միա­ժա­մա­նակ բարձ­րա­կե­տը։ Էր­դո­ղա­նը գե­րա­դա­սում է Թուր­քիան դարձ­նել սուն­նի մահ­մե­դա­կա­նու­թյան հա­մաշ­խար­հա­յին փա­րոս, ոչ թե պահ­պա­նել աշ­խար­հիկ պե­տու­թյան երևու­թա­կա­նու­թյու­նը։ Ս. Սո­ֆիա­յի տա­ճա­րի մա­սին ո­րո­շումն այդ­պի­սի վե­րա­նայ­ման, ինչ­պես նաև Էր­դո­ղա­նի ներ­քին կտ­րուկ թու­լաց­ման հե­տևանքն է։ ՈՒ­ժի ցու­ցադ­րու­մը տո­գոր­ված է մե­ծամ­տու­թյան ու հու­սա­հա­տու­թյան խառ­նուր­դով, և վա­ղուց ժո­ղովր­դա­կա­նու­թյուն վա­յե­լող շար­ժա­ռի­թի մի­ջո­ցով նա փոր­ձում է չե­զո­քաց­նել ռազ­մա­կան ան­հա­ջո­ղու­թյուն­ներն ու տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի հետևան­քով ա­ռա­ջա­ցած քա­ղա­քա­կան ծանր կո­րուստ­նե­րը։ Ար­դյուն­քում թուր­քերն ըն­կել են ա­մե­նաիս­կա­կան թա­կար­դի մեջ։ «Բայց ծու­ղակն ըն­կած ղե­կա­վա­րու­թյունն ա­ռա­վել ան­կան­խա­տե­սե­լի ու վտան­գա­վոր է։ Դուք ինչ­պե՞ս կվե­րա­բեր­վեիք այն վար­չա­կար­գին, ո­րը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ է ծա­վա­լում Սի­րիա­յի, Ի­րա­քի, Լի­բիա­յի սահ­ման­նե­րին և տա­րածք­նե­րում, ո­րը մի­ջամ­տում է Ե­գիպ­տո­սի, Սաու­դյան Ա­րա­բիա­յի, Ա­ՄԷ-ի գոր­ծե­րին՝ ու­ժե­ղաց­նե­լով քայ­քա­յիչ ու­ժե­րը,- հարց­նում է հույն պրո­ֆե­սո­րը։- Ի­հար­կե, վե­րա­բեր­մուն­քի հիմ­քում ըն­կած են պաշտ­պա­նու­թյան ամ­րապն­դու­մը, մեր զին­ված ու­ժե­րի պատ­րաս­տու­թյու­նը, դի­մա­դար­ձե­լու կա­րո­ղու­թյու­նը, տաքգ­լուխ հարևա­նի հա­մար ա­ռա­վե­լա­գույնս բարձ­րաց­նե­լը ան­մի­ջա­կան բախ­ման գի­նը։ Ամ­րապն­դու­մը ա­ռանց պա­տե­րազ­մի, ինք­նա­տի­րա­պետ­մամբ, սառ­նասր­տու­թյամբ ու վճ­ռա­կա­նու­թյամբ։ Ե­թե ձեր ա­ռաջ կանգ­նած մար­դը ձեզ վրա է ուղ­ղում ատր­ճա­նա­կի փո­ղը, ա­պա պետք չէ փո­ղի մեջ ծա­ղիկ մտց­նել»։


Այ­նու­հետև Պա­գու­լա­տո­սը, խո­սե­լով Հու­նաս­տա­նի մա­սին, նշում է, որ Թուր­քիա­յի ու­ժե­ղաց­մանն է հան­գեց­րել նաև Հու­նաս­տա­նի թու­լու­թյու­նը։ Բայց նրա այն դի­տո­ղու­թյու­նը, որ «պետք չէ ատր­ճա­նա­կի փո­ղի մեջ ծա­ղիկ մտց­նել», մենք ան­կեղ­ծո­րեն փո­խան­ցում ենք Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին։ Կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի տիկ­նայք և պա­րո­նայք, ան­հե­թե­թու­թյուն­ներ դուրս մի տվեք, թն­դա­նոթ­նե­րի դղր­դյու­նի ժա­մա­նակ ա­մեն ինչ պետք է «քնի», այդ թվում՝ ձեր խա­ղա­ղա­սի­րա­կան «նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը»։ Վե­րա­դառ­նանք հույն պրո­ֆե­սո­րի հոդ­վա­ծին։ Նա ար­դա­րա­ցիո­րեն նշել է, որ ամ­բողջ մո­լո­րա­կին թուր­քա­կան մար­տահ­րա­վե­րի ա­ճը հա­մընկ­նում է ԵՄ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­սու­նաց­մա­նը և Գեր­մա­նիա­յի ան­նա­խա­դեպ դի­վա­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյա­նը։ Ա­ռա­ջին մեծ փոր­ձու­թյու­նը, հա­վա­նա­բար, կլի­նի Գեր­մա­նիա­յի նա­խա­գա­հու­թյան ժա­մա­նակ, ո­րը կա­յու­նու­թյուն ու հան­դար­տու­թյուն է փնտ­րում։ Ե­թե հա­մայ­նա­ճա­րակն ա­րա­գաց­րեց ԵՄ-ի գան­ձա­րա­նա­յին հա­մախմ­բու­մը, ա­պա Թուր­քիա­յի մար­տահ­րա­վե­րը և ԱՄՆ-ի թո­ղած պա­ռակ­տու­մը մո­բի­լի­զաց­նում են եվ­րո­պա­կան ա­վե­լի ու­ժեղ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ընդ ո­րում՝ և՛ Փա­րի­զի, և՛ Բեռ­լի­նի մաս­նակ­ցու­թյամբ։ Բայց այս­տեղ ԵՄ-ի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մանն է։ Ըստ ընդ­հա­նուր ար­տա­քին և անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան (CFSP), 42-րդ հոդ­վա­ծը վե­րա­բե­րում է ԵՄ-ի սահ­ման­նե­րից դուրս ռազ­մա­կան հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, և միայն վեր­ջին՝ 7-րդ կետն է մտց­նում փո­խօգ­նու­թյան սկզ­բուն­քը ան­դամ պե­տու­թյան կող­մից զին­ված հար­ձակ­ման դեպ­քում։ CFSP-ի հե­ռան­կա­րը Ֆրան­սիա­յի և Գեր­մա­նիա­յի շուր­ջը հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայ­նումն է, բայց դա ժա­մա­նակ է պա­հան­ջում, ո­րը չի մնա­ցել։ Պետք է պատ­րաստ լի­նել Հաա­գա­յում Թուր­քիա­յից սե­փա­կան շա­հե­րը պաշտ­պա­նե­լուն, խոր­հուրդ է տա­լիս Պա­գու­լա­տո­սը. «Ինչ­պես ա­սում են Մեր­ձա­վոր Արևել­քում, քո փո­խա­րեն ոչ ոք քո պա­տե­րազ­մը չի պա­տե­րազ­մի, և նրանք այդ մա­սին ինչ-որ բան գի­տեն։ Իսկ Եվ­րո­պա­յում, ա­մեն դեպ­քում, ոչ ոք ձեր վե­ճը ձեր ա­նու­նից չի լու­ծի»։ Հա­յաս­տան և հա­յեր, հույն պրո­ֆե­սո­րը հիա­նա­լի խոր­հուրդ է տա­լիս ձեզ, հաշ­վի ա­ռեք...


Ինչ­պես կա­րող են նկա­տել մեր ըն­թեր­ցող­նե­րը, հու­նիս-հու­լի­սին մենք հա­ճախ ենք անդ­րա­դար­ձել Թուր­քիա­յի թե­մա­յին և զա­նա­զան տա­րա­ծաշր­ջան­նե­րում նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Դա պար­զա­պես օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյան ար­տա­ցո­լումն է։ Աշ­խարհն ան­հան­գիստ է, իսկ թուր­քե­րը ձանձ­րաց­րել են ոչ միայն հույ­նե­րին կամ ե­գիպ­տա­ցի­նե­րին։ Դրան նպաս­տում է նաև այն հան­գա­ման­քը, որ տա­րա­ծաշր­ջա­նում Հա­յաս­տա­նի ա­նո­րոշ քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով մեր թշ­նա­մի­նե­րը կար­ծե­ցին, թե Հա­յաս­տա­նը թու­լա­ցել է, նախ և ա­ռաջ՝ ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյան ու անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից։ Եվ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի վեր­ջին կռիվ­նե­րը (հու­լի­սի 12-14), հե­տա­գա­յում՝ «կով­կա­սյան թա­թար­նե­րի» «մնա­ցոր­դա­յին» զին­ված սադ­րանք­նե­րը Տա­վու­շի ուղ­ղու­թյամբ, մեր կար­ծի­քով, ի­րա­կան և լավ նկա­տե­լի ա­պա­ցույցն են մեր տե­սա­կե­տի ար­դա­րա­ցիու­թյան։ Ա­ռայժմ ո­չինչ չենք ա­սի այն մա­սին, թե ինչ կա­րե­լի է սպա­սել մեր թշ­նա­մի­նե­րից, մա­նա­վանդ սահ­մա­նա­մերձ շր­ջա­նում և հատ­կա­պես Նա­խիջևա­նի մար­զի կող­մից։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­տուկ ու­շադ­րու­թյունն ենք հրա­վի­րում 2020 թ. հու­լի­սի 19-ի հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից մե­կի վրա։ Թուր­քա­կան զին­վո­րա­կան­նե­րը մո­տա­կա օ­րե­րին, այս­պես կոչ­ված, «սի­րիա­կան ընդ­դի­մու­թյան» ա­հա­բե­կիչ­ներ կա­րող են ու­ղար­կել ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կին օգ­նե­լու, այդ օ­րը հա­ղոր­դել է ՏԱՍՍ-ը՝ հղում ա­նե­լով քր­դա­կան «Ֆի­րաթ» գոր­ծա­կա­լու­թյա­նը. «Թուր­քիան նա­խա­պատ­րաս­տում է, այս­պես կոչ­ված, «Սի­րիա­կան ա­զատ բա­նա­կի» զի­նյալ­նե­րի տե­ղա­փո­խում Ադր­բե­ջան։ Այդ նպա­տա­կով Ջեն­դե­րի­սում, Ռա­ջուում և Աֆ­րի­նում բաց­վել են վարձ­կան­նե­րի գրանց­ման կե­տեր։ Զի­նյալ­նե­րի հետ պայ­մա­նա­գի­րը կնք­վե­լու է կես տա­րով, նրան­ցից յու­րա­քան­չյուրն ամ­սա­կան կս­տա­նա 3,5 հազ. դո­լար»։ Վարձ­կան­նե­րի են­թադր­վող քա­նա­կի և Ադր­բե­ջան ու­ղար­կե­լու ժամ­կետ­նե­րի մա­սին որևէ այլ ման­րա­մասն չի հա­ղորդ­վում։


Չենք կա­րող ա­սել, թե զար­մա­ցած ենք այդ հա­ղոր­դագ­րու­թյու­նից։ Չէ՞ որ Թուր­քիան աֆ­րի­կյան Լի­բիա­յում էլ է գոր­ծում նույն ե­ղա­նա­կով. թուր­քա­կան խա­մա­ճիկ­նե­րին օգ­նե­լու հա­մար Սի­րիա­յից ու­ղար­կում է ա­հա­բե­կիչ­նե­րի, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նրանց թվից, ով­քեր այժմ շա­րու­նա­կում են սի­րիա­կան Իդ­լիբ նա­հան­գի օ­կու­պա­ցիան։


Հա­մաշ­խար­հա­յին զա­նա­զան ԶԼՄ-նե­րի հա­ղոր­դագ­րու­թյուն­ներն ի­րա­րից շատ տար­բեր են։ Այս­պես, արևմտյան ԶԼՄ-նե­րը հայտ­նել են, թե իբր Ան­կա­րան Սի­րիա­յից Լի­բիա է ու­ղար­կել 30-35 հա­զար վարձ­կա­նի։ Մեր­ձա­վո­րարևե­լյան ԶԼՄ-ներն ա­վե­լի հա­մեստ թվեր են նշում՝ 3-3,5 հա­զար։ Ա­մեն դեպ­քում, աշ­խար­հը տե­ղյակ է, որ Թուր­քիան հրահ­րում է Լի­բիա­յում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի շա­րու­նա­կու­մը՝ այն­տեղ ա­հա­բե­կիչ­ներ ու­ղար­կե­լով սի­րիա­կան Իդ­լի­բից։ 2016 թ. ապ­րի­լին մենք մեր աչ­քե­րով տե­սանք, որ թուր­քե­րը Սի­րիա­յից և Ի­րա­քից ինչ-որ քա­նա­կով ա­հա­բե­կիչ­ներ էին ու­ղար­կել Ադր­բե­ջա­նին օգ­նե­լու։ Մեր հե­րո­սի՝ եզ­դի ժո­ղովր­դի զա­վակ Քյա­րամ Սլո­յա­նի գա­զա­նա­յին սպա­նու­թյու­նը բա­վա­րար ա­պա­ցույց է, որ 2016 թ. ապ­րի­լին Ար­ցա­խում հա­յե­րի դեմ իս­կա­պես փոր­ձում էին կռ­վել Սի­րիա­յից բեր­ված ջի­հա­դա­կան ա­հա­բե­կիչ­ներ։ Ո­րով­հետև մեր դժ­բախտ ե­րի­տա­սար­դին՝ ար­դեն ան­զեն ու ա­նօգ­նա­կան, ոչ թե պար­զա­պես սպա­նե­ցին, այլև մար­մինն ա­նար­գան­քի են­թար­կե­ցին։ Թե 2016-ին թուր­քերն ինչ­քան ա­հա­բե­կիչ­նե­րի Սի­րիա­յից նե­տե­ցին Ադր­բե­ջան, մինչև այժմ մեզ հայտ­նի չէ։ Բայց, շնոր­հիվ Բաք­վում հա­վա­տար­մագր­ված կա­նա­դա­ցի դի­վա­նա­գետ­նե­րի, 4 տա­րի ա­ռաջ ի­մա­ցանք, որ այդ օ­րե­րին Բաք­վի «Բի­նա» օ­դա­նա­վա­կա­յա­նից Թուր­քիա է թռել առն­վազն ե­րեք ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ինք­նա­թիռ՝ բեր­նե­բե­րան լց­ված... թուր­քե­րի կամ սի­րիա­ցի ա­հա­բե­կիչ­նե­րի դիակ­նե­րով։ Թող դա պար­զի Հա­յաս­տա­նի ԱԱԾ-ն։ Թուր­քիան միշտ է ա­հա­բե­կիչ­ներ նե­տել այս­տե­ղից այն­տեղ։ 90-ա­կան թվա­կան­նե­րին Ար­ցա­խի հա­յե­րի դեմ կռ­վում էին «Գորշ գայ­լե­րի» ա­հա­բե­կիչ­նե­րը։ Թուր­քերն Աֆ­ղանս­տա­նից «դուշ­ման­ներ» էին ար­տա­հա­նում Ադր­բե­ջան, նշ­ված «Գորշ գայ­լե­րի» տաս­նյակ ան­դամ­ներ էին սպան­վում Չեչ­նիա­յում ռու­սա­կան բա­նա­կի կող­մից։ Մի խոս­քով, դա հենց թուր­քի ձե­ռա­գիրն է, զար­մա­նա­լու բան չկա։


Սա­կայն տագ­նա­պեց­նում է այս­պի­սի նր­բու­թյու­նը։ Ռու­սաս­տա­նի մերձ­զին­վո­րա­կան շր­ջա­նակ­նե­րը խիստ զայ­րա­ցած են, ո­րով­հետև նրանց հայտ­նի է դար­ձել, որ Թուր­քիան մտա­դիր է Այ­սր­կով­կաս նե­տե­լու այն­պի­սի ա­հա­բե­կիչ­նե­րի, ո­րոնց մեջ կա­րող են լի­նել այն նույն հրո­սակ­նե­րը, ո­րոնց ձեռ­քե­րի վրա 2015 թ. սպան­ված ռուս օ­դա­չու Օ­լեգ Պեշ­կո­վի և ծո­վա­հետևա­կա­յին Ա­լեք­սանդր Պո­զի­նի­չի ա­րյունն է։ Այն ժա­մա­նակ ռուս­նե­րին սպա­նում էին ոչ այն­քան «սի­րիա­ցի ընդ­դի­մա­դիր­նե­րը», որ­քան «Գորշ գայ­լե­րի» հան­ցա­գործ­նե­րը և, այս­պես կոչ­ված, «Խիզբ աթ Թուր­քես­տա­նիի» (Թուր­քես­տա­նի կու­սակ­ցու­թյուն) վարձ­կան­նե­րը։ Ռուս­նե­րին սպա­նող­նե­րը բա­ցեի­բաց լուսան­կար­վում էին, մատ­նե­րով ցու­ցադ­րա­բար պատ­կե­րե­լով պան­թյուր­քիստ­նե­րի «ֆիր­մա­յին նշա­նը», իսկ «Խիզբ աթ Թուր­քես­տա­նիի» ան­դամ­նե­րը նրանց պա­տաս­խա­նում էին նույն նշա­նով։ Հաս­կա­նա­լի է, որ թուր­քե­րը Լի­բիա են ու­ղար­կել ա­րաբ ա­հա­բե­կիչ­նե­րի։ Իսկ ա­հա Այ­սր­կով­կա­սի մեր ճա­կատ­նե­րում սպա­սե­լի է Թուր­քիա­յի, Մի­ջին Ա­սիա­յի հան­րա­պե­տու­թյուն­նե­րի, Սի­րիա­յի և Ի­րա­քի թուրք­մեն­նե­րի, չի­նա­ցի ույ­ղուր­նե­րի հայ­տն­վե­լը։ Չէ՞ որ Չի­նաս­տա­նից Մեր­ձա­վոր Արևելք տե­ղա­փոխ­ման մի­ջան­կյալ կե­տը հենց Բա­քուն էր։ Հույս հայտ­նենք, որ ու­նենք հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներ, ոչ թե միայն «կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի» և «խցիկ­նե­րում նս­տեց­նե­լու» մար­մին­ներ, իսկ մեր հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը հա­րյու­րա­պա­տիկ ի­րա­զեկ են մեզ­նից և ժա­մա­նա­կին ի­մա­նում են, թե Թուր­քիա­յի կող­մից ով, քա­նի­սը, որ­տե­ղից և երբ են ու­ղարկ­վե­լու Այ­սր­կով­կաս։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 24040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ