ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գերմանիան աշխարհում ամենամեծ հիացմունքը վայելող երկիրն է

Գերմանիան աշխարհում ամենամեծ հիացմունքը վայելող երկիրն է
28.07.2020 | 10:24

Երրորդ տարին անընդմեջ՝ Գերմանիան աշխարհում ամենամեծ հիացմունք հարուցող երկիրն է, որ թողնում է ԱՄՆ-ին կոշտ պայքարի մեջ երկրորդ տեղի համար Չինաստանի ու Ռուսաստանի հետ՝ ըստ գլոբալ առաջատարության մասին նոր հարցման՝ գրում է Ջուլիան Բորջերը The Guardian-ում: Gallup-ի ամենամյա հարցումը կասկածի տակ է դնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ուրբաթօրյա հայտարարությունը, որ «ԱՄՆ-ը իդեալական դիրքերում է»՝ գլխավորելու ազատ աշխարհը գաղափարախոսական նոր մրցակցության մեջ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ: 2019-ին ԱՄՆ-ը ուներ հավանության գլոբալ վարկանիշի 33%, որ 1 % է ավելի Չինաստանից և 3% -ով Ռուսաստանից: Գերմանիան երեքից էլ առաջ է անցել՝ ստանալով 44%: 100 մարդու հարցումը 135 երկրներից յուրաքանչյուրում անցկացվել է ամբողջ աշխարհում 2019-ին՝ նախքան կորոնավիրուսի տարածումը: Վաշինգտոնի գլոբալ հեղինակությունը կարող է տուժել և պանդեմիայի վատ կառավարումից, որի հետևանքով ԱՄՆ-ը դարձավ կորոնավարակի տարածման թեժ կետերից մեկը: Դոնալդ Թրամփը հաճախ էր հայտարարում, որ ինքն ԱՄՆ-ը նորից դարձրել է աշխարհում հարգանք վայելող, բայց հարցման արդյունքները հակառակն են վկայում: ԱՄՆ-ը աշխարհի ամենահարգարժան երկիրն էր Բարաք Օբամայի նախագահության 3 տարիներին, բացառությամբ մեկ տարվա (2011-ին ԱՄՆ-ը երկրորդն էր Գերմանիայից հետո), Թրամփի պաշտոնակալությունից հետո ԱՄՆ-ի հանրաճանաչությունը անկում ապրեց 18 %-ով, հետո հասավ 30%: «Գերմանիայի բազմամյա կանցլեր Անգելա Մերկելը, անկախ՝ սիրում են իրեն, թե ատում, եղել է ամենականխատեսելի ղեկավարներից մեկը Եվրոպայի ու աշխարհի համար ամենաանորոշ ժամանակներում»՜ հայտարարել է Gallup-ի գլխավոր խմբագիր Մոհամեդ Յունիսը: Նա հավելել է, որ կորոնավիրուսը կարող է ավելի խարխլել Ամերիկայի հեղինակությունը: ԱՄՆ կառավարության իմիջը մասնավորապես կարող է լրջորեն տուժել, երբ աշխարհը հետևում է ինչպես ԱՄՆ նահանգները և դաշնային կառավարությունը փորձում են վերահսկողության տակ վերցնել հիվանդացության մակարդակը: Միակ մայրցամաքը, որտեղ ԱՄՆ-ը պահպանել է ընդհանուր դրական իմիջը, Աֆրիկան է, որտեղ երկրի վարքագծին հավանություն է տվել 52 %-ը, բացարձակ մեծամասնությունը, բայց այդ ցուցանիշը հեռու է 85 % աջակցությունից, որ աֆրիկացիներն արտահայտել են 2009-ին, նախագահ Բարաք Օբամայի ընտրությունից հետո:
Ջուլիան Բորջեր, The Guardian


Հ.Գ. Կորոնավիրուսը ձևավորում է նոր աշխարհ և բնավ պատահական չէ, որ ԱՄՆ-ը կորցնում է գլխավոր երկրի կարգավիճակը: Նախքան կորոնավիրուսն էլ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը տասնյակ հարցականների տեղիք էր տալիս՝ սկսած զորքերը ոչ միայն պատերազմական շրջաններից՝ Աֆղանստան, Սիրիա, հանելուց, այլև՝ Գերմանիայից, մինչև առևտրական պատերազմներ Չինաստանի ու Եվրոպայի հետ, պատժամիջոցները և սպառնալիքները: Բայց ամենակարևորը, որ ԱՄՆ-ը կրճատում է ֆինանսական աջակցությունը այլ երկրներին, արտասահմանում չեն ներում Թրամփի «ժլատությունը»: Իսկ Գերմանիան կորոնավիրուսի համաճարակից միայն շահեց՝ շնորհիվ իր զարգացած առողջապահական համակարգի և մեծ տարածվածությամբ հանդերձ՝ սակավ մահերի: Եվ ընդհանրապես կանցլեր Անգելա Մերկելը աշխարհի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչն է՝ ըստ «Ֆորբսի»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ