Նիկոլը կգնա՞ քաղաքացիականի
12.06.2020 | 00:47
Եթե քաղաքական, հատկապես ընդդիմադիր կոնգլոմերատը թույլ տա, իհարկե: Բայց դա առաջին հայացքից: Իրականում բոլոր կարգի, այդ թվում և քաղաքացիական պատերազմները տեղի են ունենում մենթալ, հոգու պլանում, հետո դրանք առարկայանում են: Այն, որ Նիկոլ Փաշինյանի մարդաբանությունը (վսե՜մ է հնչում) մերժողականության գենոմի ու կոդի վրա է կառուցված (հարկավորը պետք է մատուցել նրան «հղացած» օտար-գլոբալիստ «մետրերին». առավել կատարյալ տիպաբանություն հայոց մեջ ուղղակի անհնար էր պեղել), անժխտելի է։ Եվ ուրեմն` Նիկոլը քայլող մերժում է, որպես «մարդաբանություն»:
Փոքր-ինչ խորք գնանք արձանագրելու, որ դա ունի մեկ էական-«գլոբալ» պատճառ. մարդն ինքն իրեն մերժել է ի սկզբանե` իր իսկ խորքում ու ներսում, իր սերնդի չհաղթահարումների, վիրավոր մնացածի ենթատեքստում, որից էլ արտաբխվում են նրա բոլոր քայլերը. կլինի նա խմբագիր, կուսակցապետ, ՀԱԿ-ի անդամ, «Ելքի» պատգամավոր, «Իմ քայլի»` եսիմ ինչ: Նկատենք` իր բոլոր դրսևորույթներում դրանք միանշանակորեն պառակտում են բերել, քանդում, հեռացում, քայքայում:
ՈՒ մեր կողմից ժամավաճառություն կլինի նրա վարչապետ (վսե՜մ է հնչում) քայքայման դիապազոնի ընդարձակ մատնանշումը, որպեսզի պատասխանենք հարցին` կգնա՞ նա քաղաքացիականի: ՈՒ, ի սե՜ր Աստծո, պետք չէ մեր աչքը մտցնել կոնկրետ օրինակը` մարտի մեկը, ուր ամենակարևոր դերակատարը հենց ինքն էր. եթե անգամ Քոչարյանն անձամբ էր «դուրս եկել» իր նախագահական ռեզիդենցիայից, եկել կանգնել Մյասնիկյանի արձանի մոտ ու անձամբ «կրակել» տասը զոհերի վրա:
Կա անչափ նուրբ եզր. մտքով կամեցար` մարմնով կամեցար, այդ օրը (ինքս անձամբ եմ հետևել), Նիկոլ Փաշինյանը համապատասխանների հետ Մյասնիկյանի արձանի մոտ հասունացնում էր, մենթալ-ոգու պլան էր բերում բախումը, այդ տասը հոգու սպանության (հիշենք կրկին` մտքով կամեցար` մարմնով կամեցար) մատրիցան.. էներգետիկ առումով այդ տասը երիտասարդներն արդեն սպանված էին` ընդդիմադիրների քաղաքական «տեսլականներում» (ու փա՜ռք Աստծո, որ տեսլականն առարկայացավ «տասը» սիմվոլիկ թվով):
Հաշվարկը` իր և հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանի, որն այդ գիշեր քնել էր իր բոլոր գիշերների` սև-մութ տարիների ամենահանգիստ քունը, չենք քննարկելու, բազմիցս ենք անդրադարձել:
ՈՒ քանի որ ինքդ արդեն բազմապատկվել ու դարձել ես խմբագիր-պատգամավորից խմբագիր-վարչապետ, ու «խմբագրում» ես երկիրը` արդեն սորսոսյան առավել բարձր աստիճանակարգով, կրկնություն է հարցադրումը` կգնա՞ Փաշինյանը քաղաքացիականի, թե՞ ոչ:
Ընդ որում, կա ավելի ծանր մեկ բաղկացուցիչ. նրան մոդերացնողների բոլոր այդ կարգի` գունավոր, թավշյա, «սիրո», առանց բռնության (գրողը տանի` որքան վսե՜մ է հնչում) հեղափոխության ամենակոնկրետ ու առարկայական արդյունքը` հենց քաղաքացիական բախումներն ու մարդկային կորուստներն են. (տես` ՈՒկրաինա, Եգիպտոս, Սիրիա, Լիբիա…)։
Եվս մեկ ծանրացուցիչ հանգամանք. այո՛, պնդել ու պնդում ենք, որ հայոց տան քանդումը եկել է սույն բնական քանդարարի նույնքան բնական արտածումից, որի թիվ մեկ նպատակը ոչ միայն հայի նոր տեսակ «կերտելու» լյուցիֆերյան «մեծ» առաքելությունն էր, այլև դրա կոնկրետ ֆիզիկական արտածումները` Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակից հանելը, «սորոսականների» ազդեցության դաշտ տեղափոխելը, Արցախյան հարցը «բարեշրջելը» նույն «սորոսականների» պլանների հանգույն:
ՈՒ հայոց բջիջը լյուցիֆերյան դանակներով քանդելուն զուգահեռ` վիրահատվում է ամենայն կերպ` շա՜տ հետաքրքիր սանդղակով. երկգլխանի վիշապի լեզուների արշավանքով մի կողմից քանդվում է հայոց կոդը` վերջնականապես ոչնչացվելու գերնպատակադրումով, մյուս կողմից հայոց կոչված գենը` ի անհրաժեշտություն քաղաքացիական պատերազմի պատրաստելու:
Եթե սորոսական գլոբալ ծրագրերին «թավշյա» ընթացքը չհերիքի` հայոց էմոցիաները կառավարող Նիկոլին` իր դիվային-զգայական, անգամ կորոնավիրուսով հիվանդանալու խղճահարության նոպային չենթարկելու դեպքում. այո, քաղաքացիականը մնում է միակ ուղիղ ճանապարհը` վերջնական նպատակի համար դրված այդքան ջանքը չկորցնելու համար:
ՈՒ այս ամբողջ ատելությունը, տագնապը, վախը` վաղվա օրվա, անելանելիության զգացումը խիստ պարարտ հող են քաղաքացիականի տանելու մի ժողովրդի, որը գենետիկորեն կոչված չէ դրան:
Ե՞վ: Եվ այն որ, Նիկոլը, իրեն գգվող ուժերը` երկրի վրա ու երկնի տակ, անշեղ գնում են դեպ այդ նպատակ, սակայն… քնած չեն նաև երկրի վրա, երկնի ներքո և բուն երկնքում գտնվող ուժերը ևս` հաղթած ու պայքարող վկաների բանակները` իրենց իրական Առաջնորդի հրամանատարությամբ:
ՈՒ սա այն պատերազմն է, որի մասին ասված է` մաքուրն էլ ավելի է մաքրվելու, կեղտոտն էլ ավելի է կեղտոտվելու:
ՈՒր ժամանակավորապես հաղթել է վերջինը, բայց մշտական ու հարատև հաղթանակը Առաջինինն է. քաջացե՛ք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ