«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կգործի՞ արդարությունը․ Կամո Շահվերդյանի հարազատները սպասում են․․․

Կգործի՞ արդարությունը․ Կամո Շահվերդյանի հարազատները սպասում են․․․
13.06.2016 | 18:39

2016 թ․ հունիսի 1-ին hetq.am-ն անդրադարձել էր 2011թ.-ի մարտի 18-ին կալանավորված և նույն թվականի ապրիլի 4-ից ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Դատապարտյաների հիվանդանոցում իր պատիժը կրող Կամո Շահվերդյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքին:


Կամո Շահվերդյանը դեռևս 2001 թվականից տառապում է միջին ծանրության շաքարային դիաբետով, 2010 թ.-ին ունեցել է սրտի կաթված, իսկ արդեն դատապարտված լինելու տարիներին՝ 2012 և 2015 թթ., ուղեղի կաթվածներ, որոնց հետևանքով Շահվերդյանի գլխուղեղում առաջացել են հետինսուլտային կիստաներ:


2016 թ.-ի մայիսի 27-ին Շահվերդյանը ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակով ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, և ըստ հիվանդանոցի կողմից տրված Էպիկրիզի՝ նրա մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության իշեմիկ տիպի սուր խանգարում, այսինքն՝ արդեն երրորդ ուղեղի կատվածը, որն Շահվերդյանին զրկում է մտքերն արտահայտելու, իր զավակներին և հարազատներին ճանաչելու կարողությունից:
Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարության 2006 թ․ մայիսի 26-ի N 825-Ն որոշման Հավելված N 2-ի Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 20-րդ կետի 1-ին ենթակետով նշվում է նաև այն հիվանդությունը (ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ), որն ախտորոշվել է Շահվերդյանի մոտ։


Մայիսի 30-ին ոչ լրիվ ապաքինված վիճակով Շահվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և կրկին տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց: Բժիշկների կողմից հարազատներին տրված բացատրությամբ՝ Դատապարտյալների հիվանդանոցը նույնպես ի վիճակի է կենսական օգնություն ցույցաբերելու նման ծանր հիվանդություններով տառապող հիվանդին:
Սակայն հունիսի 8-ին նորից, ավելի վատ վիճակով Շահվերդյանին տեղափոխել են վերոնշյալ հիվանդանոց, և արդեն նոր հետազոտությունը փաստում է, որ Դատապարտյալերի հիվանդանոցին այդ ընթացքում՝ 30.05.2016-08.06.2016, չի հաջողվել կենսական օգնություն ցուցաբերել Կ․ Շահվերդյանին՝ կանգնեցնել հիվանդության սրացումը: Այժմ Շահվերդյանը գտնվում է վերոնշյալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:


Կ․ Շահվերդյանի հարազատները գրավոր դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ՀՀ ԱՆ Քրեակատարող վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: Վերջիններս խնդրում են անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ Կ․ Շահվերդյանի կյանքին վտանգ է սպառնում։
Այժմ հարազատները փաստաթղթեր են նախապատրաստում՝ Կ. Շահվերդյանին պատժի հետագա կրումից օրենսդրությամբ սահմանված կարգով ազատելու համար: Դրանք պիտի ներկայացվեն դատարան։ Մնում է հուսալ, որ պատկան մարմինները կգործեն օպերատիվորեն, որը հնարավորություն կտա փրկել Կ․ Շահվերդյանի կյանքը։

Էմիլ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ