«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անօրինական միգրացիայի կանխման ԵՄ նոր ծրագիրը

Անօրինական միգրացիայի կանխման ԵՄ նոր ծրագիրը
09.06.2016 | 23:35

ԵՄ-ն գործընկերություն կսկսի ինը երկրների հետ՝ մինչև 2020-ը հատկացնելով 8 միլիարդ եվրո ուղիղ օգնություն՝ գրում է Անդրեա Բոնանին La Repubblica-ում: Յոթ երկրներ՝ հինգ աֆրիկյան և երկու միջերկրածովյան, կդառնան գործընկերության նոր ձևի մասնակիցներ, որը Եվրոպան կիրականացնի «migration compact» մոդելով՝ Իտալիայի առաջարկած միգրացիոն նոր համաձայնագրով: Ծրագիրը ներկայացրել են Եվրահանձնաժողովի երկու փոխնախագահներ` Ֆեդերիկա Մոգերինին և Ֆրանս Թիմերմանսը: Անօրինական միգրացիայի կանխման նոր ծրագիրը, որ Եվրոպան ընդունել է Իտալիայի ճնշմամբ, հիմնված է զարգացման նոր ֆինանսավորման վրա: Միջոցները տրվելու են այն երկրներին, որ կհամաձայնեն ընդունել անօրինական ճանապարհներով Եվրոպա հասած միգրանտներին և կստանձնեն իրենց սահմանները վերահսկելու պարտավորություն, որպեսզի արգելակեն փախստականների արտահոսքը: Այդ ոլորտում համագործակցել չցանկացող երկրների նկատմամբ, հակառակը, կկիրառվեն տնտեսական կամ այլ պատժամիջոցներ: Առաջին համաձայնագրերը կկնքվեն Լիբանանի, Հորդանանի, Եթովպիայի, Մալիի, Նիգերիայի, Սենեգալի հետ: Շուտով նախաձեռնությանը կմիանան Թունիսը, և, եթե պայմանները թույլ տան, Լիբիան:

Ֆրանս Թիմերմանսի խոսքով՝ ասօրվանից մինչև 2020-ը Եվրահանձնաժողովը կհատկացնի 8 միլիարդ եվրո օգնություն: Այդ միջոցները կտրամադրվեն մասամբ եվրոպական բյուջեից, մասամբ ԵՄ անդամների: Եվրահանձնաժողովը նաև ներկայացրել է «կապույտ քարտերի» տրամադրման համակարգի բարեփոխման նախագիծ: Նոր կանոնները պարզեցնում են բարձր որակավորում ունեցող կադրերի աշխատանքի թույլտվությունը ԵՄ-ում:э
Անդրեա ԲՈՆԱՆԻ, La Repubblica


Հ.Գ. Սա էլ ԵՄ ընդհանրական պատասխանը Թուրքիայի շանտաժին: Մասամբ նաև՝ Գերմանիայի պատրաստակամությանը՝ տրվելով Թուրքիայի շանտաժին՝ լուծել միգրանտների անօրինական ներհոսքի կանխման հարցը: Եվրոպան վերջապես հասավ այն կետին, որում վերացնում է ոչ թե հետևանքները, այլ՝ պատճառները: Միգրանտների հոսքը կանխելու համար պետք է վերացնել նրանց արտագաղթի մղող հանգամանքները: Եթե այս համաձայնագրերը իսկապես հաջողության հասնեն, գործնականում Եվրամիությունը կփոխի ոչ միայն ներքին իրավիճակը, այլև՝ արտաքին քաղաքականությունը: Իտալիան առաջին երկիրն էր, ուր սկսեցին, բառի բուն իմաստով, ներխուժել փախստականները ծովով, և օրինաչափ է, որ հենց Հռոմն է նախաձեռնել հարցի հնարավորինս արմատական լուծումը: Շատ հետաքրքիր կլինի, որ Էրդողանը այստեղ էլ տեսնի ամենահաս հայկական լոբբին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ