«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները
11.05.2016 | 23:34

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի ԽՎ պատվիրակության անդամներին՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է Հայաստանի ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադրումը և նշել, որ թեև Հայաստանը դասական առումով ֆրանկոֆոն երկիր չէ, կրողն է մարդու իրավունքների պաշտպանության, քրիստոնեական և ժողովրդավարական արժեքների:

Անդրադառնալով ողջ աշխարհում չարիք դարձած ահաբեկչության բռնկումներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ահաբեկչության և այլատյացության զոհ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղը: Նա ընդգծել է, որ ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային իր զորակցությունն է հայտնել Թուրքիան, որը ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլև 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: 21-րդ դարում անընդունելի համարելով ժխտողականությունն ու շրջափակումը, ահաբեկչությունն ու այլատյացության բոլոր դրսևորումները, ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել միջազգային հանրության լռությունն ու անհասցե կոչերը: Էդուարդ Շարմազանովը հյուրերին տեղեկացրել է հայ զինվորների, խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:


«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ երկրում, ինչպես ցանկացած ժողովուրդ»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը և պարզաբանել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, դեռևս 1991-ին դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, այլ ոչ թե Ադրբեջանի: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ ԼՂՀ անկախության ճանաչման սկիզբ առած գործընթացը շարունակական կլինի և ԼՂՀ-ն կհամալրի ՄԱԿ-ի անդամ երկրների շարքը: ՄԱԿ-ի, որի գերակա նպատակներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է: ԱԺ փոխնախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները:


Պատվիրակության ղեկավար, Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/Ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և դատապարտել աշխարհում ու Լեռնային Ղարաբաղում ահաբեկչություններն ու բռնության բոլոր դրսևորումները: Նա կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի համատեղումն ու աջակցություն հայտնել ադրբեջանական ագրեսիայի զոհերի հարազատներին և տուժածներին: Ֆիլիպ Կուրարը վստահեցրել է, որ ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ իրենց ստացած ողջ տեղեկատվությունը կփոխանցեն իրենց կառույցներին:

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ