ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ստամբուլում հարձակվել են իշխող կուսակցության գրասենյակի վրա

Ստամբուլում հարձակվել են իշխող կուսակցության գրասենյակի վրա
18.04.2016 | 11:59

Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի շենքի վրա հարձակում է տեղի ունեցել։ «Հուրիյեթի» կայքը գրում է, որ անհայտ անձինք կուսակցական գրասենյակի շենքի բակ պայթուցիկ են նետել։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Ընթանում է քննություն։

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ