«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պերմյակովը հրաժարվեց հարցաքննությունից

Պերմյակովը հրաժարվեց հարցաքննությունից
16.04.2016 | 03:17

Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվեց հարցաքննությունից։ Դատարանը որոշեց ընթերցել նախաքննական ցուցմունքը։ Ռուսական կողմի դատավարության ժամանակ ևս Պերմյակովը հրաժարվել էր ցուցմունք տալուց։ Ամբաստանյալը իր պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե 2015-ի հունվարի 12-ին ի՞նքն է մուտք գործել Ավետիսյանների բնակարան, պատասխանեց՝ «այո»։

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ